пятница, 18 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Սպորտլանդիա 2019 ,,


1.Օրվա իրադարձությունը՝  <<Սպորտլանդիա 2019թ>>
2.Անվանումը՝   <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>>
3.Կատարման ժամկետը՝    17.10.2019թ.:
4.Պատասխանատուն՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան։
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Ս. Ավետիսյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·         Հետաքրքրություն առաջացնել ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ,
·         Աշակերտների մոտ ձևավորել թիմում խաղալու ունակություն, հանդուրժողականություն։
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>> խորագրով մրցույթ՝ ֆիզկուլտուրա առարկայից։ Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ս. Ավետիսյանը 2-8-րդ դասարանի աշակերտներից կազմավորել էր երկու թիմ՝ <<Լուսին>> և <<Աստղ>>։ Սկզբում ուսուցչուհին հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ներկայացրեց մրցույթի կանոնները։ Աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին մրցմանը։ Առավելագույն միավորներ հավաքած <<Աստղ>> թիմը և  2-րդ դասարանի աշակերտ՝ Արմեն Գրիգորյանը՝ որպես ամենաակտիվ աշակերտ, արժանացան պատվոգրերի։ Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով։
8.Կահավորվածությունը՝    գերազանց
9.Մասնակցում  էին     2-8-րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Լ. Ղազարյան,  ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
























среда, 16 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -Պարենի միջազգային օր


2019 թ.հոկտեմբերի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Պարենի միջազգային օրվան: ԱԽ տեղեկատվական հանձնախմբի նախագահ Սիրանուշ Սահակյանը հաղորդեց օրվա խորհրդի մասին՝ աշակերտներին իրազեկելով օրվա կարևորությունը, դաստիարակելով նրանց հոգում կարեկցելու, օժանդակելու հմտություններ:





Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Հետաքրքիր փաստեր թվերի մասին ,, ցուցատախտակի թարմացում


'1.Օրվա իրադարձությունը՝     Ցուցատախտակի  թարմացում :
2.Անվանումը՝   « Հետաքրքիր փաստեր թվերի   մասին»:
3.Կատարման ժամկետը՝    16.10.2019թ.:
4.Պատասխանատուն՝   Առարկայական  մեթոդմիավորման նախագահ՝ Ս.Սարգսյան:
5. Կազմակերպիչ/ներ/ը՝   Դասվար ՝ Մ.Գևորգյան
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Հետաքրքիր փաստեր  հաղորդել թվերի   մասին:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:     
2019թ.հոկտեմբերի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցուցատախտակի թարմացում <<Հետաքրքիր փաստեր թվերի մասին>>խորագրով:
 Դասվար Մ.Գևորգյանը   սկզբում  համառոտ ներկայացրեց  ցուցատախտակի բովանդակությունը:    Այնուհետև աշակերտները առավել մանրամասն   ներկայացրեցին  ցուցատախտակին 
 փակցված  նյութերը՝ հետաքրքիր տեղեկություններ հայտնելով թվերի մասին:
8.Կահավորվածությունը՝    լավ
9.Մասնակցում  էին     2-6-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.    Դպրոցի տնօրեն՝  Ա. Հովհաննիսյան,  ԴԱԿ՝ Ջ.Արզումանյան,  
Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս.Սարգսյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Ղազարյան,  ուսուցիչներ և աշակերտներ:






воскресенье, 13 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Շնորհավոր տոնդ,ուսուցի՚չ ,,

1.Օրվա իրադարձությունը՝ միջոցառում։
2.Անվանումը՝  «Շնորհավոր տոնդ,ուսուցի՚չ»։
3.Կատարման ժամկետը՝    07.10.2019թ.
4.Պատասխանատուն՝ առարկայական մեթոդմիավորման նախագահ՝Ս.Սարգսյան։
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  դասվար՝Ջ.Արզումանյան։
6.Համագործակցող/ները/` դասվար՝Մ.Գևորգյան։
7.Նպատակ /ներ/ ը. 
 Կարևորել ուսուցչի դերը ազգի կրթության գործում։Երեխաների մեջ սերմանել սեր ու հարգանք դեպի ուսուցիչը։
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:   
 Ուսուցիչ Ջ.Արզումանյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց տոնի կապակցությամբ։Աշակերտները ասմունքով ու պարով շնորհավորեցին ուսուցիչներին։Ներկաներին շնորհավորեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝Լ.Ղազարյանը։Իր շնորհավորանքի խոսքը հղեց դպրոցի տնօրեն՝Ա.Հովհաննիսյանը։
9.Կահավորվածությունը՝   լավ։
10.Մասնակցում էին   2-րդ-ից 8-րդ դասարանների աշակերտները ։
11.Ակտիվ էին.  բոլորը։
12Ներկաները. տնօրեն՝Ա.Հովհաննիսյան,ԴԱԿ՝Ջ.Արզումանյան,ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ:









четверг, 10 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Հոգեկան առողջության միջազգային օր,,


2019 թ.հոկտեմբերի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված <<Հոգեկան առողջության միջազգային օրվան>>: ԱԽ տեղեկատվական հանձնախմբի նախագահ Միլենա Պողոսյանը հաղորդեց օրվա խորհրդի մասին՝ աշակերտներին իրազեկելով օրվա կարևորությունը, դաստիարակելով նրանց հոգում կարեկցելու,օժանդակելու հմտություններ: