пятница, 23 октября 2015 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ -- ԱԽ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

2015թ.-ի հոկտեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը,  քարտուղար՝ Ն. Մարկոսյանը, հանձնախմբերի նախագահներ և անդամներ:
                                     Օրակարգում

1.Հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝  Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
2.Նոյեմբեր ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման ու հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը և  հանձնախբերի նախագահներ/:
3.ԱԽ հոկտեմբեր ամսվա հաջողությունների և անհաջողությունների մասին / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան/:
4.Ընթացիկ հարցեր:

ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը բոլորին մաղթեց ուրախ աշնանային հանգստյան օրեր:

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ - ՑԵՐԵԿՈՒՅԹ ,,ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏ ԻՍԱՀԱԿՅԱՆ,,:

1.Օրվա իրադարձությունը՝     ցերեկույթ՝ նվիրված  Ա. Իսահակյանին:
2.Անվանումը՝    <<Խոսքի վարպետ Իսահակյան>>:
3.Կատարման ժամկետը՝  22.10.2015:
4.Պատասխանատուն՝    Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մ. Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Հիշատակել և մեծարել Իսահակյանին՝որպես հոկտեմբեր ամսվա ծնված մեծանուն գրող,
.աշակերտներին ծանոթացնել Իսահակյանի կյանքի և ստեղծագործության հետաքրքիր դրվագներին,
.զարգացնել աշակերտների գեղագիտական ճաշակը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառումը  բացվեց  Իսահակյանի խոսքերով,որից հետո ներկայացվեց նրա կյանքին և ստեղծագործությանը նվիրված դրվագներով սալիկահանդես:Հնչեց  մեծն վարպետի բանաստեղծությամբ հյուսված երգ՝ հռչակավոր Օ. Համբարձումյանի կատարմամբ:Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանեցին
Իսահակյանից.բավականին հնչեղ էր նրանց արտասանական խոսքը:Այնուհետև ներկայացրեցին բանաստեղծից մեզ հասած և խնամքով պահպանվող արժեքավոր իրերը, որոնք ցուցադրվեցին տեսացրիչի միջոցով:Ցերեկույթն ավարտվեց Իսահակյանի տուն-թանգարանը բացահայտող տեսանյութով:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին   4-12-րդ դասարանի աշակերտներ:
10.Ակտիվ էին       Նարեկ Ավանեսյանը, Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Նաիրա Մարկոսյանը, Աստղիկ Պապյանը, Սամվել Մելքոնյանը:
11. Ներկաները.Դպրոցի տնօրեն՝Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, դասղեկներ,աշակերտներ:




ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ- ԲԱՑ - ԴԱՍ ,, ՄԱՅՐԵՆԻ,, ԱՌԱՐԿԱՅԻՑ:



1.Օրվա իրադարձությունը՝      բաց - դաս << Մայրենի>>  առարկայից:
2.Անվանումը՝                         Կենդանիների  և  թռչունների աշխարհում :
3.Կատարման ժամկետը՝            22.10.  2015թ.:
4.Պատասխանատուն՝   մ/մ   նախագահ ՝ Ա.Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝        դասվարներ՝ Ա. Պողոսյան , Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
  .Աշակերտները ինքնուրույն  ընթերցեն  և կարողանան  համառոտ   շարադրեն  ընթերցած  հեքիաթի  բովանդակությունը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները  նախ դիտեցին սալիկահանդես՝   << Ճանապարհ  դեպի թռչունների  ու  կենդանիների  աշխարհ>>  խորագրով , որից հետո  հարց ու պատասխանի միջոցով  ներկայացրին իրենց  ունեցած  պատկերացումները  թեմայի  շուրջ: Այնուհետև սկսեցին  աշխատել  << Րիվինի>> մեթոդիկայով: Դասվար   Ն. Իսակյանը դասի ավարտին ներկայացրեց  լրացուցիչ  տեղեկություն ՝ կապված կենդանակերպի  նշաններ հետ:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին        2-4-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ  էին    2-4-րդ     դասարանների աշակերտները

11. Ներկաները.     Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը և ուսուցիչներ:



понедельник, 19 октября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս՝ Մ. Խորենացու ,,Հայկ և Բել,, առասպելական վեպը:

1.Օրվա իրադարձությունը՝      բաց դաս:
2.Անվանումը՝    Մ. Խորենացու <<Հայկ և Բել>> առասպելական վեպը:
3.Կատարմանժամկետը՝  17.10.2015:
4.Պատասխանատուն՝    Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մ. Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտները  իմանան << Հայկ և Բել>> առասպելական վեպի կառուցվածքը,
. կարողանան վերարտադրել նյութի բովանդակությունը,

.Իմանան տեքստում առկա անծանոթ բառերի և կապակցությունների բացատրությունը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները դասաժամին աշխատեցին Րիվինի հակադարձ  մեթոդիկայով` ըստ վերնագրերի տետրում  համառոտագրելով տեքստի  պարբերությունները,այնուհետև պարբերաբար զույգ կազմելով` ներկայացրին  իրենց սովորածը:
 8.Կահավորվածությունը՝   գերազանց:
Ստեղծվել է << Հայկ և Բել>>խորագրով  ցուցապաստառ:

9.Ակտիվ էին.  Ալեքս Մուրադյանը, Արայիկ Գաբրիելյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Գագիկ Ստեփանյանը:
10. Ներկաները.Դպրոցի տնօրեն՝ ՄԳանդալյանը,մեթոդմիավորման 3  նախագահը և 9-րդ դասարանի դասղեկը :







Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Ասմունքի մրցույթ-փառատոն,,՝ նվիրված Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:


 1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթ –փառատոն:
 2.Անվանումը՝     <<Ասմունքի մրցույթ-փառատոն>>՝ նվիրված Վահագն Դավթյանին և Գևորգ Էմինին:
3.Կատարման ժամկետը՝     16.10.2015թ. :
4.Պատասխանատուն՝     Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Արշալույս Մնացականյանը:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհիներ ՝ ԱՄնացականյանՄԿոստանյան:
 6.Նպատակ /ները.
·         փորձել երիտասարդ սերնդի ուշադրությունը կրկին բևեռել հայ անաղարտ գրականությանն ու պոեզիային,

·          վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները:
·         մեկ անգամ ևս անդրադառնալ գրողների թողած գրական հարուստ ժառանգությանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները ,ըստ մրցույթի կանոնակարգի, ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործություններից , որի տևողությունը չէր գերազանցում 2 րոպեն: Նրանք մեծ ոգևորություն   ապրեցին՝  իրենց   կատարումներով զարմացնելով և հիացնելով   մրցույթի ներկաներին:  Մրցույթի դպրոցական փուլի  հաղթող է ճանաչվել 9-րդ դասարանի
աշակերտ Սվետլանա Գրիգորյանը:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին     6-րդ դասարանի աշակերտներ՝ Դավիթ Առաքելյանը,  Սիրանուշ Սահակյանը, 7-րդ դասարանի աշակերտներ՝ Մարգարիտա  և Հրանտ Գևորգյանները,  9-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Մարիա Մարկոսյանը,  Սվետլանա Գրիգորյանը, 12-րդ դասարանի աշակերտուհի ՝ Աստղիկ Պապյանը:
10.Ակտիվ էին. -  Մասնակից բոլոր աշակերտները:
11. Ներկաները.   դպրոցի տնօրեն ՝ ՄԳանդալյանըԵղեգ համայնքի գրադարանավար՝ Արսեն Սիմոնյանը,ուսուցիչները,  աշակերտները: