понедельник, 19 декабря 2016 г.

2016-2017 ուստարվա ,, Արևի ջերմ ճառագայթներ ,, աշակերտական խորհրդի 1-ին կիսամյակի կատարած աշխատանքները


ԱԽ դեկտեմբեր ամվա հերթական նիստը

2016թ.-ի դեկտեմբերի 19-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում
  1.Դեկտեմբեր ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
   2. 1-ին  կիսամյակում  ԱԽ-ի կատարած աշխատանքների ամփոփում /սալիկահանդեսի դիտում/ /զեկուցողներ՝ հանձնախմբի նախագահներ/:
  3. 2016-2017 ուստարվա 1-ին կիսամյակում  ԱԽ-ի հաջողությունների և դժվարությունների   մասին / հաղորդող՝ Ս.Խաչատրյան /:
4. Հունվար ամսվա նախատեսվող աշխատանքների մասին / զեկուցող՝ Ս.Խաչատրյան/ :
5.Ընթացիկ հարցեր:







понедельник, 12 декабря 2016 г.

Քննարկում ՝ նվիրված ,,Մարդու իրավունքների,, միջազգային օրվան

2016 թվականի դեկտեմբերի 12-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ   <<Արձագանք>>   իրավապաշտպան ակումբը,  համագործակցելով  հասարակագիտության ուսուցչուհի  Ա. Առաքելյանի և  ԴԱԿ Ն. Իսակյանի հետ, կազմակերպեց   քննարկում ՝ նվիրված   <<Մարդու իրավունքների>>  միջազգային օրվան : Աշակերտները  ներկայացրեցին ի°նչ է <<Մարդու իրավունքների  համընդհանուր հռչակագիրը >>    և ե°րբ է այն ընդունվել : Այնուհետև  հաջորդաբար  ներկայացվեցին ու քննարկվեցին  հռչակագրի 30  հոդվածները: Աշակերտները  և  ուսուցիչները փոխանակվեցին իրենց կարծիքներով   ու  լրացրեցին մարդու  իրավունքների վերաբերյալ ունեցած գիտելիքները:










среда, 7 декабря 2016 г.

Միջոցառում՝ ի հիշատակ երկրաշարժի հետևանքով զոհվածների

2016 թվականի  դեկտեմբերի 7-ին   Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի  ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ  երկրաշարժի  հետևանքով զոհվածների: Դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները /Դասղեկներ ՝ Ն. Բադալյան  և Մ. Ավագյան/  ներկայացրեցին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները , ինչպես պետք է նախապատրաստվեն  երկրաշարժին , ինչ  պետք է անեն  երկրաշարժից առաջ  և  հետո ,   այնուհետև   տեղի ունեցավ  մոմավառություն:





Դասագրքերի ստուգում

2016 թվականի  դեկտեմբերի 7-ին   Եղեգի միջնակարգ դպրոցում  ԱԽ  << Կայուն զարգացման կրթության >> հանձնախմբի  նախագահ  Նարեկ Խաչատրյանի  նախաձեռնությամբ   և  գրադարանավար  Ն. Իսակյանի  համագործակցությամբ  կազմակերպվել է դասագրքերի  ստուգում: 




понедельник, 5 декабря 2016 г.

Հաշմանդամության միջազգային օր - Դեկտեմբերի- 3


2016թ. դեկտեմբերի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ <<Հաշմանդամության միջազգային օրվան>>:                                ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այն հռչակել է 1992թ. դեկտեմբերի 3-ին
Հայաստանը ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրել և վավերացրել է 2010թ.-ին, որով պարտավորվել է ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեծելու համար։ Միջոցառման սկզբում մշակութային հանձնախումբը հանդես եկավ զեկույցով, այնուհետև հանձնախմբի անդամները բաժանեցին բուկլետներ:










четверг, 1 декабря 2016 г.

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

2016թ. դեկտեմբերի 1-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ <<Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ>>:Միջոցառման սկզբում  սոցիալ-առողջապահական  հանձնախումբը հանդես եկավ զեկույցով:Այնուհետև  ԴԱԿ Ն.Իսակյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԻԱՎ-ն ու  ՁԻԱՀ-ը: Միջոցառման վերջում հանձնախմբի անդամները բաժանեցին տեղեկատվական բուկլետներ: