вторник, 22 мая 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Պատանի երկրապահ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն


1.Օրվա իրադարձությունը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Պատանի երկրապահ>>խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   21.05.2018թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի ղեկավար՝ Ժ.Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
  Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
  Ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարադակը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
 2018թ. մայիսի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառումը: Խմբակի ղեկավար Ժ.Մինասյանը ողջունեց ներկաներին:Նախատեսված էր ռազմամարզական խաղերով ամփոփել խմբակի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքները, ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարդակը ուստարվա ընթացքում: Աշակերտներն  իրենց  գիտելիքները ցուցադրեցին <<Հակագազի հագնում-հանում>>,<<Պահեստատուփի լիցքավորում փամփուշտներով>>,<< Զենքի ոչ լրիվ քանդում-հավաքում>>,<<Կրակային պատրաստություն>> վարժություններում:
 8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    8-ից 11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ:




                   


                     






                        



Եղեգի միջնակարգ դպրոցի սովորողների ընդհանուր ժողով


2018թ. մայիսի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ սովորողների ընդհանուր ժողով: Ժողովին ԱԽ նախագահ  Սվետլանա Գրիգորյանը զեկուցեց 2-րդ կիսամյակի Ախ կատարած աշխատանքները՝ ըստ հանձնախմբերի,սալիկահանդեսի միջոցով ցուցադրեց 2-րդ  կիսամյակի ԱԽ-ի կատարած աշխատանքները: Նա նշեց, որ ուստարվա ընթացքում իր գործունեության ժամանակ ունեցել է և հաջողություններ, և դժվարություններ, որոնց հաղթահարման գործում օժանդակել է ԴԱԿ Ա.Մնացականյանը: Վերջում տնօրեն Ա.Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց  ԱԽ նախագահ Ս.Գրիգորյանին՝ արդյունավետ գործունեության, ակտիվ աշխատանքների և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար:







































Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:


1.Օրվա իրադարձությունը՝    << Հոգևոր ազգային արժեքներ >>  խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   << Հոգևոր ազգային արժեքներ >> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   22.05.2018թ. :

4.Պատասխանատուն՝    Տնօեն Ա. Հովհաննիսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   << Հոգևոր ազգային արժեքներ >>  խմբակի ղեկավար Մ. Ադամյան:
7.Նպատակ /ներ/ ը.
. Ամփոփել 2-րդ կիսամյակում խմբակի կատարած աշխատանքները:
. Ներկայացնել Համբարձման տոնի խորհուրդն ու տոնակատարությունը:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2018 թվականի մայիսի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ << Հոգևոր ազգային արժեքներ >>  խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝ սալիկահանդեսի տեսքով: Խմբակի ղեկավար Մ. Ադամյանը ներկայացրեց 2-րդ կիսամյակում ընդգրկված թեմաները, որից հետո անդրադարձավ խմբակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, ի ցույց դնելով համապատասխան նկարներ: Հաշվի առնելով, որ Համբարձման տոնը այս տարի տոնվել էր մայիսի 10-ին, որպես հաշվետու միջոցառում՝ ներկայացրեցին տոնի խորհուրդն ու տոնակատարությունը: Վերջում խմբակի ղեկավար Մ. Ադամյանը շնորհակալություն հայտնեց խմբակի անդամներին արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Տնօրեն Ա. Հովհաննիսյանը նույնպես գոհունակություն և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքների համար:
9.Կահավորվածությունը՝    լավ:
10.Մասնակցում  էին   8-րդ, 9-րդ, 11-րդ   դասարանների  աշակերտները: 
11. Ներկաները.  Տնօրեն Ա. Հովհաննիսյան, ուսուցիչներ, աշակերտներ: