пятница, 15 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Մեր մեծերը ,, անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում                                                 
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:          
 3.Կատարման ժամկետը`   14.02.2019թ.:                            
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Ա.Հովհաննիսյան                                            
5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:                    
6.Նպատակ /ները
v  Իմանան փետրվար ամսվա  ծնված մեր մեծերին:     
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Հովհաննես ԹումանյանինՑուցատախտակին փակցված էր  
Հովհաննես Թումանյանի կենսագրությունըկյանքն ու գործունեությունը : Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: 12-րդ դասարանի Սվետլանա Գրիգորյանը  ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կենսագրությունը, 9-րդ դասարանի Միլենա Պողոսյանը արտասանեց <<Թմբկաբերդի առում>> պոեմը, իսկ 12-րդ դասարանի Մարիա Մարկոսյանը,10-րդ դասարան Մարգարիտա Գևորգյանը և 9-րդ դասարանի Սիրանուշ Սահակյանը արտասանեցին Թումանյանի քառյակները:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:     
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:






четверг, 14 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Սուրբ Վալենտինի օր

2019թ. փետրվարի 14-ին Եղեգի միջնակարգ դպրոցում օրը տոնական էր։ԱԽ֊ի նախաձեռնությամբ և ԴԱԿ Ա.Մնացականյանի հետ համագործակցությամբ հանդիսությունների դահլիճում բարձր խանդավառությամբ տոնվեց Սուրբ Վալենտինի օրը։ Աշակերտներն իրենց երգ ու պարով,սիրո ասմունքներով բարձր տրամադրություն հաղորդեցին միջոցառման ներկաներին։ Վերջում ԱԽ նախագահ Մարգարիտա Գևորգյանը բացեց սիրո արկղը և նամակները հանձնեց հասցեատիրոջներին։























среда, 13 февраля 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Տեառնընդառաջ



2019թ. փետրվարի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում նշվեց << Տեառնընդառաջ>> տոնին նվիրված միջացառում: Տեառնընդառաջը (Տրընդեզ) Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից է: Տոնը  նվիրված էր 40 օրյա մանուկ Հիսուսին տաճար բերելուն , երբ նրան ընդառաջ ելան Սիմեոն ծերունին և Աննա մարգարուհին:
Տեառնընդառաջ տոնը որքան ավանդական, նույնքան և արդիական է: Միջոցառումը նախաձեռնել էր Հայոց եկեղեցու պատմության  ուսուցչուհի` Գ. Էլչիբեկյանը: Միջոցառմանը մասնակցեցին բոլոր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները:






Եղեգի միջնակարգ դպրոց - Կինոդիտում՝ ,,Բյուրականի մեծ աստղ՝ Վիկտոր Համբարձումյան ,,


1.Օրվա իրադարձությունը՝ <<Կինոդիտում>>
2.Անվանումը՝  <<Բյուրականի մեծ աստղ՝ Վիկտոր Համբարձումյան>>
3.Կատարման ժամկետը՝ 13.02.2019թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ Մ. Օսիպյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ Ս.Սարգսյան
6.Նպատակ/ներ/ը՝
·         Աշակերտներին ծանոթացնել  աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի կյանքին և գործունեությանը :
·         Ամրապնդել աշակերտների ունեցած  գիտելիքները <<Աստղագիտություն>> թեմայից:
7.Համառոտ նկարագրությունը/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/
2019թ.-ի փետրվարի 13-ին <<Ֆիզիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կինոդիտում՝ նվիրված հայ նշանավոր ասղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀԳ Աակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանին: Նախապես  Ս. Սարգսյանը համառոտ տեղեկացրեց           Վ. Համբարձումյանի կյանքի և  գործունեության կարևոր դրույթները, որից հետո դիտեցին տեսանյութը:Աշակերտներն համառոտ  ներկայացրեցին անվանի մարդկանց մտքերը նվիրված հայ հանճարին: Այնուհետև 12-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը ընթերցեց  մեծ ֆիզիկոսի կտակը .                     «Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզու: Գիտցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ:
Վերջում ուսուցչուհին կազմակերպեց խաղ-մրցույթ՝ ընդգրկելով հարցեր տեսանյութի վերաբերյալ: Հաղթող ճանաչվեց 10-րդ դասարանի աշակերտ Էդիկ Առաքելյանը, ով խրախուսվեց ուսուցչուհու կողմից:  
8. Կահավորվածությունը՝ գերազանց :                                                                                            9. Մասնակցում էին  9- րդ, 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտները  :                       10. Ներկաները՝  ԴԱԿ՝ Ա. Մնացականյան,  առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան, ուսուցիչներ, աշակերտներ: