понедельник, 21 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Պատի թերթի լույս ընծայում՝ ,, Թվերի հայր՝ Պյութագորաս Սամոսացի ,,


1.Օրվա իրադարձությունը՝  Պատի թերթի լույս ընծայում
2.Անվանումը՝ <<Թվերի հայր՝ Պյութագորաս Սամոսացի>>
3.Կատարման  ժամկետը՝21.10.2019թ.
4.Պատասխանատուն՝   Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Մաթեմատիկայի ուսուցչուհի` Հ. Ազատյան
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտներին ծանոթացնել հանրահայտ մաթեմատիկոսի կյանքի, գործունեության և հայտնի թեորեմի հետ։
·         Հետաքրքրություն առաջացնել առարկայի հանդեպ։
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: <<Մաթեմատիկա>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Թվերի հայր՝ Պյութագորաս Սամոսացի>> խորագրով պատի թերթի լույս ընծայում։ Մաթեմատիկայի ուսուցչուհի Հ. Ազատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին մաթեմատիկոսի կյանքը,գործունեությունը, հայտնի աֆորիզմները և նրա անունը կրող հայտնի թեորեմը։ Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով ։
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
9.Մասնակցում  էին  10-11-րդ  դասարանների  աշակերտները:
10. Ներկաները. Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ջ.Արզումանյան,առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ. Ղազարյան, ուսուցիչներ, աշակերտներ:





пятница, 18 октября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Սովորել պատմությունից,, ցուցատախտակի թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝    <<Ցուցատա-խտակի թարմացում>>:
2.Անվանումը՝<<Սովորել պատմությունից>>:
3.Կատարման ժամկետը՝  17.10.2019թ.:
4.Պատասխանատուն՝   հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Լ.Ղազարյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   պատմության ուսուցչուհի՝ Գ.Էլչիբեկյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ø  Աշակերտներին լրացուցիչ և հետաքրքրա-շարժ տեղեկություններ հաղորդել պատ-մությունից:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019թվականի հոկտեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 
<<Սովորել    պատմությունից>>  ցուցատախտակի թարմացում`նվիրված Ֆրանսիայի  արքա  Նապոլեոն Բոնապարտին , ծովանկարիչ ՝ Հովհաննես Այվազովսկուն ,Անդրանիկ Օզանյանին և առեղծվածներինՈւսուցչուհի ԳԷլչիբեկյանը ներկայացրեց ցուցատա-խտակի բովանդակությունը : Այնուհետև աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր 
փաստեր :
8.Կահավորվածությունը՝   Լավ:
9.Մասնակցում էին   6- րդ և 10- րդ, դասարանների աշակերտները:
10. Ներկաները. Դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյան,ուսուցիչներ,աշակերտներ:







Եղեգի միջնակարգ դպրոց - ,, Սպորտլանդիա 2019 ,,


1.Օրվա իրադարձությունը՝  <<Սպորտլանդիա 2019թ>>
2.Անվանումը՝   <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>>
3.Կատարման ժամկետը՝    17.10.2019թ.:
4.Պատասխանատուն՝   Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան։
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Ս. Ավետիսյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·         Հետաքրքրություն առաջացնել ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ,
·         Աշակերտների մոտ ձևավորել թիմում խաղալու ունակություն, հանդուրժողականություն։
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Առողջ մարմնում՝ առողջ հոգի>> խորագրով մրցույթ՝ ֆիզկուլտուրա առարկայից։ Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ս. Ավետիսյանը 2-8-րդ դասարանի աշակերտներից կազմավորել էր երկու թիմ՝ <<Լուսին>> և <<Աստղ>>։ Սկզբում ուսուցչուհին հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ներկայացրեց մրցույթի կանոնները։ Աշակերտները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ մասնակցեցին մրցմանը։ Առավելագույն միավորներ հավաքած <<Աստղ>> թիմը և  2-րդ դասարանի աշակերտ՝ Արմեն Գրիգորյանը՝ որպես ամենաակտիվ աշակերտ, արժանացան պատվոգրերի։ Վերջում տնօրեն Ա. Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով։
8.Կահավորվածությունը՝    գերազանց
9.Մասնակցում  էին     2-8-րդ    դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, Հումանիտար մեթոդմիավորման նախագահ Լ. Ղազարյան,  ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: