1. Օրվա իրադարձությունը՝ բաց դաս-միջոցառում:
2.Անվանումը՝ << Շարունակում ենք քայլել 70-ամա հաղթանակի հետքերով>>՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամակին:
3. Կատարման ժամկետը՝ 08.05.2015թ.
4.Պատասխանատուն՝ հումանիտար մ/մ նախագահ՝Ա.Մնացականյան:
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝ պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Իմանալ 2-րդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատճառների, նպատակների, ընթացքի, արդյունքների և հետևանքների մասին:
Կարողանալ ճիշտ աշխատել թիմով:
Գնահատել հայերի մասնաակցությունը և դերը Հայրենական մեծ պատերազմում:
Հիշատակել նշանավոր հերոսներին ու զորավարներին:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբերմասերի կենսագործումը և այլն/.
Միջոցառումը սկսվեց ուսուցչուհի Ա.Առաքելյանի և հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական խոսքով:Այնուհետև աշակերտները երգեցին նշանավոր <<День победы>> երգը: Բաց դասի ընթացքում աշակերտները իրենց կցված ուսուցիչների հետ բաժանվեցին 8 խմբի և ուսումնասիրեցին ու ներկայացրեցին իրենց հանձնարարված տեքստերը՝ Երկրորդ Համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների մասին:Այնուհետև թեմաների շրջանակ-ներում պատասխանեցին լրացուցիչ հարցերի, հաղորդեցին հետաքրքիր տեղեկություններ, ցուցադրեցին նկարներ և պաստառներ, քարտեզի վրա ցույց տվեցին պատերազմող երկրները իրենց մայրաքաղաքներով ու նշանավոր ճակատամարտերի վայրերը: Հայրենական մեծ պատերազմին նվիրված հայոց և ռուսաց լեզուներով շարադրություններ ընթերցեցին 10-րդ դասարանի աշակերտներ Խաչատրյան Սեյրանը, Մելքոնյան Սամվելը, 9-րդ դասարանի աշակերտ Սահակյան Գառնիկը և 11-րդ դասարանի աշակերտուհի Մարկոսյան Նաիրան: Միջոցառման վերջում հնչեց հայկական քոչարին:
8.Կահավորվածությունը՝ լավ: 9.Մասնակցում էին՝ 5-11-րդ դասարանի աշակերտները, տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչները, օպերատորը:
Комментариев нет:
Отправить комментарий