
Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի <<Արձագանք >> բակային ճամբարի 5-րդ
օրն է: Օրը սկսվեց տողանով, այնուհետև երգեցին ՀՀ օրհներգը: Ճամբարի բոլոր մասնակից-ները կատարեցին մարմնամարզական վարժություններ: Օրվա շունչը բնապահպանական
էր: Կարգախոսը՝ <<Ծառ տնկես՝ կյանք սերմաներս>>: Հետո ջոկերը դիտեցին ֆիլմ՝ <<Ծառ տնկող մարդը>>: Ֆիլմը մասնատվեց 5 մասի և 6 րոպե մեկ ամեն ջոկ վերնագրեց իր հատվածը:
Ընդմիջումից հետո կատարվեց ամփոփում, որի ժամանակ սեմինարավար Ն.Ստեփանյանի հետ
ջոկերը գուաշով պաստառի վրա արդեն նկարված ամայի անապատում ծառեր տնկեցին: Վերջում
անապատը վերածեցին կանաչապատ տարածքի, ինչպես դա արեց ֆիլմի հերոսը՝ բնությանը
հաստատակամ, զարմանալիորեն
նվիրված հովիվը: Այնուհետև դիտեցին 2-րդ բնապահպանական
ֆիլմը
<<SOS Սևան>> , որտեղ դրվում էր Սևանա լճի մակարդակի
բարձրությունից հետո առաջացած խնդիրներ: Ճաշից հետո կատարեցին ամփոփում: Այդ խնդիրները գտան էկոխմբի 3 պատանիներ: Դրանք էին.
- Լճի ճահճացումը:
- Ընտանիքի կրած նյութական
վնասները:
- Կոյուղու ջրերի մուտք Սևանա
լիճ:
Եվ նրանց նամակ-խնդրանքը նախագահին՝ չփոխելու Արգիճի գետի հունը,
որպեսզի չոչնչանա կենսաբազմազանությունը: Այնուհետև ճամբարի երեխաները Մ.Օսիպյանի օգնությամբ
շարունակեցին <<Էջմիածին>> պարի ուսուցումը: Երեխաները մեծ
ոգևորությամբ են սովորում ազգային պարեր:

Комментариев нет:
Отправить комментарий