четверг, 12 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս՝ 5 թիվը և թվանշանը:

1.Օրվա իրադարձությունը՝     բաց դաս:
2.Անվանումը՝            5 թիվը  և   թվանշանը:
3.Կատարման ժակետը      11.11. 2015թ.
4.Պատասխանատուն՝          մ/մ  նախագահ`Ա Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Իմանան  5  թվի  կազմությունը :
. Սովորեն   գրել 5 թիվը:
. Կարողանան հաշվել  մինչև 5 և կատարեն գործողություններ 5 թվի հետ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Դասն սկսվեց  հին դասի հարցումով , վերհիշեցին ի՞նչ է թիվը  և թվանշանը, ի՞նչով են դրանք տարբերվում : Աշակերտները  կատարեցին թվի  հաշվում ` 1-4, ինչպես  նաև հետհաշվարկ: Յուրաքանչյուրը ներկայացրեց  մի թվանշան` դրան համապատասխան քառատողով: Նոր նյութի  հաղորդման փուլում  աշակերտների օրինակով  ուսուցչուհին, իր վրա  կրելով  5  թվանշանը, ներկայացրեց այն` նշելով բնութագրող  տողեր:Այնուհետև աշակերտների օգնությամբ ներկայացրեց  5 թվի  կազմությունը , սովորեցրեց դրա
գրելաձևը: Նախօրոք  գրատախտակին փակցվել էին  դասագրքի վարժությունների մեծադիր օրինակները, ի  ցույց աշակերտների:  3 աշակերտներն էլ իրար հաջորդելով կատարեցին բոլոր   առաջադրանքները: Որպես  ֆիզկուլտ- դադար ` հետաքրքիր խաղի միջոցով նրանք գունավոր պատկերների քանակը հաշվելով գրեցին դրանց հաջորդող և նախորդող թվերը:                                                                
Դասի ամփոփումը կատարվեց հայտորոշիչ քարտի օգնությամբ , որտեղ աշակերտները կատարեցին գումարում և համեմատում գործողություննրը:Նրանց խրախուսելու և ոգևորելու համար ուսուցիչուհին  գնահատեց աստղիկներ:

8.Կահավորվածությունը՝    գերազանց;
9.Մասնակցում էին      1-ին  դասարանների աշակերտները՝Մարիանա Պողոսյանը , Հայկ Պողոսյանը, Շողիկ Սիմոնյանը:                                                                                                                                              11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն`Մ. Գանդալյան, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահ` Ա. Պողոսյան, ֆիզիկայի ուսուցչուհի `Մ. Ավագյան, բնագիտական մեթոդմիավորման նախագահ `Ն. Ստեփանյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի`Հ. Գրիգորյան և  ծնողներ:




Комментариев нет:

Отправить комментарий