Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ
միջոցառում <<Անվտանգությունը ապահովության գրավականն է >> խորագրով՝
նվիրված Անվտանգ ինտերնետի միջազգային օրվան:
ԱԽ նախագահ Սեյրան Խաչատրյանը և
քարտուղար՝ Նաիրա Մարկոսյանը ներկայացրեցին օրվա խորհուրդը, բացատրեցին ի՞նչ է
համացանցը և ինչպես պետք է ապահով օգտվեն դրանից: Այնուհետև ներկաները դիտեցին
տեսանյութ <<Ապահով
համացանց>> խորագրով:
Կազմակերպվեց քննարկում իրավիճակային
քարտերի միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий