·
Ասմունքը ներկայացնել նաև որպես ինքնաարտահայտման գործնական միջոց ու հետաքրքրություն առաջ բերել այլ ժողովուրդների (տվյալ դեպքում` անգլիախոս) մշակույթների հանդեպ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը
և այլն/:
Անգլերենի ուսուցչուհի ՝ Մ. Օսիպյանը ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց ասմունքի մրցույթի
գնահատման կարգը և հաջողություն մաղթեց
բոլոր մասնակիցներին: Նախքան մրցույթի սկսելը բոլոր ներկաները ունկնդրեցին կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Ջիովաննի Մարադիի ստեղծագործություններից մեկը: Այնուհետև աշակերտները , ըստ մրցույթի կանոնակարգի, ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործություններից և հայերենով համառոտ ներկայացրին, թե ինչի մասին էր ստեղծագործությունը, և թե ինչու են նրանք ընտրել այն: Վերջում աշակերտուհիները կատարեցին շատ գեղեցիկ և նուրբ պար ՝
Ռիչարդ Կլայդերմանի <<Էլիզե>> երաժշտության ներքո:
Աշակերտները մեծ ոգևորություն ապրեցին՝ իրենց կատարումներով զարմացնելով և հիացնելով մրցույթի ներկաներին: Մրցույթի դպրոցական փուլի հաղթող է ճանաչվել 7-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ՝ զբաղեցնելով 2-րդ տեղ, և 9-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը՝ զբաղեցնելով 1-ին տեղ: Դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր, իսկ անգլերենի ուսուցչուհի Միլենա Օսիպյանը նվիրեց գրքեր:
8.Կահավորվածությունը՝
լավ:
10.Ակտիվ
էին. Մասնակից բոլոր աշակերտները:
11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ:
Комментариев нет:
Отправить комментарий