երեք ֆիլմ՝ << Ընձուղտը անձրևի տակ>>, <<Գիտե՞ս, թե ով է մաքրում քո տունը>>, <<Վերադարձ>>: Քայլ 1.Դասը սկսելոուց առաջ աշակերտները վիճակահանությամբ բաժանվեցին երեք խմբերի: Քայլ 2. Պաստառի վրա <<Միգրացիա>> սկզբնաբառով ուսուցչուհի Ա. Առաքելյանը իրականաց-րեց մտագրոհ՝ գրի առելով աշակերտների և ներկաների կարծիքները միգրացիայի պատճառների, դժվարությունների հետևանքների մասին: Քայլ 3. Խմբերին բաժանվեցին լրացուցիչ տեղեկություններ Միգրացիայի, իմիգրանտների և փախստականների մասին և հանձնարարվեց <<Փոխներգործուն գրառումների համակարգ>> մեթոդով
տեքստերը ուսումնասիրել պարբերություն առ պարբերություն և կատարել համապա-տասխան նշումներ աղյուսակում: Քայլ 4. Աշակերտներին նախօրոք բաժանվել էին հարցաթերթիկներ ֆիլմերի վերաբերյալ, որոնք նրանք լրացրեցին ֆիլմը դիտելուց առաջ՝ դատելով ֆիլմի վերնագրից նշեցին մեկ- երկու գաղափար կերպար: Քայլ 5. Ֆիլմերը դիտելուց հետո նշեցին նրանց տեսակը և պատասխանեցին հարցերին ՝ վեր հանելով ֆիլմերի հիմնական գաղափարը: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա աշակերտները ցույց տվեցին հայկական գաղթավայրերը և այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ տեղի էին ունենում ֆիլմերում նկարագրվող դեպքերը: Քայլ 6. Որպես քննարկումների ամփոփում խմբերը տրված խառը նախադասությունների միջոցով կազմեցին <<Արատավոր անիվ>> վարժությունը Միգրացիայի վերաբերյալ և ներկայացրեցին իրենց տարբերակները: 8.Կահավորվածությունը՝ լավ:
9.Մասնակցում էին 6-12-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ էին ՝ 6-րդ
դասարանի աշակերտուհի ՝ Սիրանուշ Սահակյանը, 8-րդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Սահակյանը, 11-րդ դասարանի աշակերտ՝ Սեյրան
Խաչատրյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի՝
Նաիրա Մարկոսյանը: 11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ
և աշակերտներ:
Комментариев нет:
Отправить комментарий