понедельник, 15 мая 2017 г.

,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:                                                     2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:                                   3.Կատարման ժակետը`   15.05.2017թ.:                           4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:        5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն.   Իսակյան:                                         6.Համագործակցողները՝   ֆիզիկայի ուսուցչուհի  Մ.Ավագյան:                                                     7.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան մայիս  ամսվա  ծնված մեր  մեծերին:              .Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:     .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Նիկոլայ Կոպեռնիկոսի  կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Գրադարանավար  Ն. Իսակյանը սկզբում  նշեց, որ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ , թարգմանիչ  , իրավաբան , տնտեսագետ  Նիկոլայ Կոպեռնիկոսին ներկայացնելու համար համագործակցել են ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանի հետ:  Այնուհետև Սվետլանա Գրիգորյանն  անդրադարձավ  Կոպեռնիկոսի  կյանքին ու գործունեությանը,Միլենա Պողոսյանը   տեղեկացրեց հետաքրքիր  պատմություններ նրա կյանքից, Սեյրան Խաչատրյանը բացահայտեց նրա կայացումը, իսկ  Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց ,թե ինչպես  է Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ  մնացել,սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի համեմատական ԴՆԹ-անալիզն ապացուցեց, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները:                                        Վերջում  նկարների միջոցով  ցուցադրվեց  այն տունը , որտեղ  ծնվել է Կոպեռնիկոսը, նրա  աշտարակը՝  Ֆրոմբորկում , կիսանդրին`  Կրակովում:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:                                                                             9.Մասնակցում էին`    7–12–րդ  դասարանների աշակերտները:                                         10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։







Комментариев нет:

Отправить комментарий