суббота, 21 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս հանրահաշիվ առարկայից


1. Օրվա իրադարձությունը՝  Բաց դաս          8-րդ դասարանում                      
2.Առարկան՝   Հանրահաշիվ
3.Դասի թեման/վերնագիրը՝  << Բերված տեսքի քառակուսային հավասարում>>                  4. Կատարման ժամկետը՝  20.04.2018թ.
 5.Պատասխանատուն՝  Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան
6. Կազմակերպիչ/ներ/ը՝  Մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա. Թորոսյան
7.Նպատակ/ներ/ը՝
·         Իմանալ ինչ է բերված տեսքի քառակուսային հավասարումը
·         Կարողանալ լուծել բերված տեսքի քառակուսային հավասարումը
8.Համառոտ նկարագրությունըկառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2018 թվականի ապրիլի  20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Մաթեմատիկա >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում <<Հանրահաշիվ >> առարկայից կազմակերպվեց բաց դաս՝  8-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց հին նյութի հարցում՝ <<հարց ու պատասխան>> մեթոդի կիրառումով,որից    հետո աշակերտները համապատասխան վարժություններ լուծեցին գրատախտակին: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ ու մտագրոհով, ինչպես նաև օգտագործվեց դիտակտիկ նյութեր՝ պաստառներ: 
Այնուհետև կշռադատում փուլում՝ քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ, 
վերարտադրեցին  դասանյութի բովանդակությունը՝  կատարելով  եզրահանգումներ, լուծելով վարժություններ: Դասի վերջում հետադարձ կապիմիջոցով ամփոփվեց 
նոր նյութը,  որից հետո հանձնարարվեց    տնային աշխատանքը:
9. Ներկաները՝  Տնօրեն ՝ Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման                 նախագահ՝ Մ. Օսիպյան,  ուսուցիչներ՝  Վ. Մինասյան և  Ա.Սահակյան:










Комментариев нет:

Отправить комментарий