пятница, 24 января 2020 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին


1.Օրվա իրադարձությունը՝    Միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման              28-ամյակին
2.Անվանումը՝   <<Հաղթանակած բանակ >>
 3.Կատարման ժամկետը՝   24․01․2020թ․
4.Պատասխանատուն՝    Տնօրեն՝ Ա․ Հովհաննիսյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Զինղեկ՝ Ժ․ Մինասյան, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի՝ Ս․ Ավետիսյան
6. Նպատակ /ներ/ ը. 
·     Ներկայացնել Հայոց բանակի կազմավորման պատմությունը։
·     Աշակերտների մոտ սերմանել հայրենասիրություն։
·     Կորևորել բանակի դերն ու նշանակությունը ազգապահպանման գործում։
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2020թ ․-ի հունվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ   << Հաղթանակած բանակ >> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված հայկական բանակի կազմավորման          28-ամյակին։ Միջոցառումն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով և դրոշի ներս բերումով։ Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց ասմունքներով և երգերով բարձր տրամադրություն փոխանցեցին ներկաներին՝ փառաբանելով հայ զինվորին և հերոսածին մայրերին։ Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ա․ Հովհաննիսյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով։
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
10.Մասնակցում  էին     2-11-րդ    դասարանների  աշակերտները: 
11. Ներկաները ՝ Տնօրեն ` Ա.Հովհաննիսյան , Զինղեկ՝ Ժ․ Մինասյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս․ Սարգսյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Լ․ Ղազարյան,օպերատոր՝ Զ.Հովհաննիսյան,  գրադարանավարուհի՝ Վ․ Սիմոնյան,  ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:




















Комментариев нет:

Отправить комментарий