среда, 11 мая 2016 г.

Ինտեգրված դաս-միջոցառում ,,Հասարակագիտություն,, և ,,Աշխարհագրություն,, առարկաներից

1.Օրվա իրադարձությունը՝    Ինտեգրված դաս-միջոցառում <<Հասարակագիտություն>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից :      2.Անվանումը՝     Ինտերակտիվ ուսուցում ֆիլմերի միջոցով ՝ <<Միգրացիա մարդկային ճակատագրեր>> :                        3.Կատարման ժամկետը՝   11.05.2016թ.:       4.Պատասխանատուն՝      Մ/մ  նախագահ Ա. Մնացականյան:                                            5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության ուսուցչուհի ` Ա. Առաքելյան:                          6.Նպատակ /ներ/ ը.                                           ա/. Իմանալ ինչ է միգրացիան, նրա տեսակները:                                                          բ/.Քննարկումների միջոցով  պարզաբանել, վերլուծել միգրացիայի պատճառները, դժվարությունները, դրական և բացասական հետևանքները:         գ/.Զարգացնել սեփական հայրենիքում մնալու և այն ավելի լավը դարձնելու գաղափարը:                                                         դ/.Սովորել աշխատել ինտերակտիվ մեթոդներով:                                                     7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                                   Դասի ընթացքում աշակերտները դիտեցին և քննարկեցին  միգրացիայի վերաբերյալ
երեք ֆիլմ՝  << Ընձուղտը անձրևի տակ>>, <<Գիտե՞ս, թե ով է մաքրում քո տունը>>,  <<Վերադարձ>>:                                                Քայլ 1.Դասը սկսելոուց առաջ աշակերտները վիճակահանությամբ բաժանվեցին երեք խմբերի:                               Քայլ 2. Պաստառի վրա <<Միգրացիա>> սկզբնաբառով ուսուցչուհի Ա. Առաքելյանը իրականաց-րեց մտագրոհ՝  գրի առելով աշակերտների և ներկաների կարծիքները միգրացիայի պատճառների, դժվարությունների  հետևանքների մասին:  Քայլ 3. Խմբերին բաժանվեցին լրացուցիչ տեղեկություններ  Միգրացիայի, իմիգրանտների և փախստականների մասին  և հանձնարարվեց  <<Փոխներգործուն գրառումների  համակարգ>> մեթոդով
տեքստերը ուսումնասիրել  պարբերություն առ պարբերություն և կատարել համապա-տասխան  նշումներ աղյուսակում:                  Քայլ 4. Աշակերտներին  նախօրոք բաժանվել էին հարցաթերթիկներ ֆիլմերի վերաբերյալ, որոնք  նրանք լրացրեցին  ֆիլմը  դիտելուց առաջ՝ դատելով ֆիլմի վերնագրից նշեցին  մեկ- երկու գաղափար կերպար:                                                           Քայլ  5. Ֆիլմերը  դիտելուց հետո  նշեցին նրանց  տեսակը և պատասխանեցին հարցերին ՝ վեր հանելով ֆիլմերի հիմնական գաղափարը: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա 
աշակերտները ցույց տվեցին  հայկական գաղթավայրերը և այն երկրներն ու տարածաշրջանները, որտեղ տեղի էին ունենում ֆիլմերում նկարագրվող դեպքերը:                                                               Քայլ 6. Որպես քննարկումների ամփոփում խմբերը  տրված խառը նախադասությունների միջոցով կազմեցին <<Արատավոր անիվ>> վարժությունը Միգրացիայի վերաբերյալ   և ներկայացրեցին իրենց տարբերակները:   8.Կահավորվածությունը՝  
լավ:                                                                
 
9.Մասնակցում էին   6-12-րդ դասարանի աշակերտները:   10.Ակտիվ էին ՝  6-րդ դասարանի աշակերտուհի ՝ Սիրանուշ Սահակյանը, 8-րդ դասարանի աշակերտ՝  Էրիկ Սահակյանը, 11-րդ դասարանի աշակերտ՝ Սեյրան Խաչատրյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի՝  Նաիրա Մարկոսյանը:       11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ և աշակերտներ:

вторник, 10 мая 2016 г.

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային օր

2016թ. մայիսի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  աշակերտական խորհրդի <<Սոցիալ-առողջապահական>> հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված << Կարմիր խաչի և կարմիր մահիկի >> միջազգային օրվան:


Միջոցառում ՝ նվիրված ազատամարտիկ-հրամանատար, Կապանի ,,Ղարաբաղ կոմիտեի,, նախագահ Համլետ Քոչարյանին

2016թ. մայիսի 10-ին Եղեգի միջնակարգ դպրոցում   <<Պատանի երկրապահ>> ակումբի նախաձեռնությամբ և զինղեկ Ժ. Մինասյանի ղեկավարությամբ  տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված  ազատամարտիկ-հրամանատար,  Կապանի <<Ղարաբաղ կոմիտեի>> նախագահ Համլետ Քոչարյանին: Ակումբի ակտիվ  անդամ Ալեքս Մուրադյանը  ներկայացրել է Համլետ Քոչարյանի  կյանքն ու գործունեությունը, նրա անցած  մարտական  ուղին: Այնուհետև  ներկաները դիտեցին <<Ես այնքան  մոտ էի իրականությանը >>  ֆիլմը՝ նվիրված Համլետ Քոչարյանի մահվան 25-ամյակին:




Սպորտլանդիա - 2016

1.Օրվա իրադարձությունը՝    միջոցառում:
2.Անվանումը՝      << Սպորտլանդիա – 2016 >>:
3.Կատարման ժամկետը՝          06.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝   տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    ֆիզկուլտուրայի  ուսուցիչ ՝ Ժ. Մուսայելյան :
6.Նպատակ /ներ/ ը.
.Դպրոցական տարիքի երեխաների շրջանում ձևավորել տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշումը:
.Ամրապնդել աշակերտների առողջությունը առողջ ապրելակերպի ձևավորման գործում՝ բարձրացնելով ֆիզկուլտուրայի և սպորտի դերը:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Մինչ մրցույթի սկսելը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ժ.Մուսայելյանը նախօրոք բաժանված թիմերի անդամներին ծանոթացրեց խաղի կանոնները: Այնուհետև գործնականում անձամբ ցուցադրելով յուրաքանչյուր վարժություն ազդարարեց խաղ-մրցույթի մեկնարկը:Առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչված <<Նժդեհ>> թիմը տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին    5-7-րդ    դասարանների աշակերտները:
10. Ներկաներըտնօրեն ՝Մ. ԳանդալյանԴԱԿ ՝ Ա. Մնացականյան , ուսուցիչներ  և աշակերտներ:



Այց նախագահի նստավայր

2016թ. մայիսի 5-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի 12-րդ դասա-րանի աշակերտուհի Նաիրա Մարկոսյանը տարբեր դպրոցների աշակերտների հետ եղել է ՀՀ նախագահի նստավայրում:

Ապահով համացանց - 2016 մրցույթ

Եվս մեկ հաջողություն և ձեռքբերում մշտական և անտրտունջ աշխատանքի շնորհիվ: Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը, մանկավարժները և աշակերտները իրենց շնորհակալությունն են հայտնում <<Մեդիա կրթության>> կենտրոնին խրախուսան-քների համար:

пятница, 6 мая 2016 г.

,, Ֆիզկուլտուրայի և սպորտի հետքերով ,, ցուցատախտակի թարմացում:

1.Օրվա իրադարձությունը՝    ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝      << Ֆիզկուլտուրայի և  սպորտի  հետքերով>>:
3.Կատարման ժամկետը՝          05.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝   տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    ֆիզկուլտուրայի  ուսուցիչ ՝ Ժ. Մուսայելյան :
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտներին  ներկայացնել  ֆուտբոլի պատմությունը , կանոնները , խաղացողների  ֆունկցիոնալ  գործողությունները:

.Աշակերտների մոտ սերմանել սեր դեպի ֆուտբոլ խաղը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ժ. Մուսայելյանը  հաղորդեց  կարևոր տեղեկություններ  ֆուտբոլի  ծագման պատմության վերաբերյալԱյնուհետև  աշակերտները  ներկայացրեցին  խաղի կանոնները ,   խաղացողների  գործողությունները  և  ֆունկցիոնալ  պարտականությունները, ինչպես նաև  հետաքրքիր  փաստեր   ֆուտբոլային  ակումբների   և  նշանավոր  ֆուտբոլիստների  մասին:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին    9-11-րդ    դասարանների աշակերտները:
10.Ակտիվ  էին   ՝ Ալեքս Մուրադյանը , Գառնիկ Սահակյանը , Սամվել Մելքոնյանը և  Սեյրան  Խաչատրյանը:
11. Ներկաներըտնօրեն ՝Մ. ԳանդալյանԴԱԿ ՝ Ա. Մնացականյան , ուսուցիչներ  և աշակերտներ: