вторник, 23 мая 2017 г.

,, Հոգևոր ազգային արժեքներ,, խմբակի հաշվետու միջոցառում:

1.Օրվա իրադարձությունը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   23.05.2017թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի ղեկավար՝ Մ. Ադամյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
v  Ներկայացնել տաղավար տոներից Վարդավառը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
   2017 թվականի մայիսի 23-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Հոգևոր ազգային արժեքներ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվությունը՝սալիկահանդեսի տեսքով:
  Սկզբում
խմբակի ղեկավար Մ.Ադամյանն անդրադարձավ կատարած աշխատանքներին՝ ի ցույց դնելով համապատասխան նկարներ: Խոսեց տերունական տոներից՝ համառոտ ներկայացնելով տաղավար տոները:Այնուհետև նշեց,քանի որ Վարդավառը տոնվում է հունիս ամսում,որպես խմբակի հաշվետու միջոցառում՝ կանդրադառնան  հենց այդ տոնին:
 Աշակերտները մանրամասն տեղեկություններ  հայտնեցին Վարդավառի՝Պայծառակերպության տոնի մասին՝ ներկայացնելով խորհուրդն ու տոնակատարությունը:
  Վերջում տնօրեն Մ. Գանդալյանը շնորհակալություն հայտնեց խմբակի ղեկավարին և աշակերտներին արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    7-ից 10-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն,ուսուցիչներ,աշակերտներ:









суббота, 20 мая 2017 г.

Գրքերի ստուգայց

2017թ. մայիսի 20-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  ԱԽ հանձնախմբի նախագահ Սիրանուշ  Սահակյանի նախաձեռնությամբ և գրադարանավար Ն.Իսակյանի համագործակցությամբ  կազմակերպվել է դասագրքերի ստուգում:



пятница, 19 мая 2017 г.

,,Մայիսյան մեծագույն սխրանքը ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում՝  նվիրված  Շուշիի ազատագրման  25- ամյակին
2.Անվանումը՝   <<Մայիսյան մեծագույն սխրանքը>>
3.Կատարման ժամկետը՝   19.05.2017թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝  Մ.Կոստանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյան
6Համագործակցող/ները/`«Ազգային երգ ու պար» խմբակի սաները՝ ղեկավար Մ.Օսիպյան, զինղեկ Ժ. Մինասյան
7.Նպատակ /ներ/ ը.    
·         Հիշատակել Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:
·         Աշակերտների մեջ արթնացնել ռազմահայրենասիրական ոգին,կարևորել մայիսյան հաղթանակների դերն ու նշանակությունը:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյանի և զինղեկ Ժ. Մինասյանի  ողջույնի ու շնորհավորական խոսքերով մեկնարկվեց տոնական միջոցառման սկիզբը` նվիրված Արցախյան ազատամարտի մեծագույն սխրանքի` Շուշիի ազատագրման 25-ամյակին: Շուշիի հաղթանակը  հայ ժողովրդի համար ապրելու ու արարելու, ինքնության ու հարատևության համար հաղթանակների խորհրդանիշ է : Այն հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից,  կատարյալ հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Աշակերտներն արտասանեցին՝ փառաբանելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու ոգին,  հայրենասիրական երգերով գովաբանեցին հող հայրենին և նրա հերոս զավակների սխրանքները, հանդես եկան նաև  ազգագրական պարային կատարումներով: Այնուհետև ցուցադրվեց  Շուշիի ազատագրման մարտական գործողության վերաբերյալ տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքերով  հանդես եկան դպրոցի տնօրեն Մ. Գանդալյանը և   Կապանի զինկոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սմբատ Դադոյանը:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10.Մասնակցում էին ՝   4–12–րդ դասարանների աշակերտները:
11. Ներկաները.   տնօրեն Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ,ծնողներ։

12Հրավիրվածները.  Կապանի զինկոմիսարիատի  զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սմբատ Դադոյան,Կապանի  զորահավաքային բաժանմունքի տրանսպորտի խմբի հաշվառման տեսուչ, կրտսեր սերժանտ Նվեր Գրիգորյան, համայնքապետ Վ. Մարկոսյան:









понедельник, 15 мая 2017 г.

,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝ ցուցատախտակի թարմացում:                                                     2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:                                   3.Կատարման ժակետը`   15.05.2017թ.:                           4.Պատասխանատուն՝    տնօրեն `Մ. Գանդալյան:        5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար  Ն.   Իսակյան:                                         6.Համագործակցողները՝   ֆիզիկայի ուսուցչուհի  Մ.Ավագյան:                                                     7.Նպատակ /ներ/ ը. 
. Իմանան մայիս  ամսվա  ծնված մեր  մեծերին:              .Կարևորելով  ընտանիքի  և շրջապատի ազդեցությունը  մարդու, անհատի բնավորության կազմավորման ու դաստիարակության գործում ՝ ծանոթացնել  նաև  նրանց  ընտանիքների   անդամներին   լուսանկարներով , առկա նկարներով:     .Մանրամասն տեղեկություններ, հետաքրքիր պատմություններ  իմանան Նիկոլայ Կոպեռնիկոսի  կյանքի ու գործունեության, ինչպես նաև նրա ընտանիքի մասին:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Գրադարանավար  Ն. Իսակյանը սկզբում  նշեց, որ մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ , թարգմանիչ  , իրավաբան , տնտեսագետ  Նիկոլայ Կոպեռնիկոսին ներկայացնելու համար համագործակցել են ֆիզիկայի ուսուցչուհի Մ.Ավագյանի հետԱյնուհետև Սվետլանա Գրիգորյանն  անդրադարձավ  Կոպեռնիկոսի  կյանքին ու գործունեությանը,Միլենա Պողոսյանը   տեղեկացրեց հետաքրքիր  պատմություններ նրա կյանքից, Սեյրան Խաչատրյանը բացահայտեց նրա կայացումը, իսկ  Սիրանուշ Սահակյանն էլ ընթերցեց ,թե ինչպես  է Կոպեռնիկոսի գերեզմանի վայրը երկար ժամանակ անհայտ  մնացել,սակայն 2005 թվականին Ֆրոմբորկի մայր տաճարում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մարդու գանգ և ոտքերի ոսկորներ։ Աճյունի այդ մնացորդների և Կոպեռնիկոսի գրքերից մեկում հայտնաբերված երկու մազերի համեմատական ԴՆԹ-անալիզն ապացուցեց, որ հայտնաբերվել են հենց Կոպեռնիկոսի աճյունի մնացորդները:                                        Վերջում  նկարների միջոցով  ցուցադրվեց  այն տունը , որտեղ  ծնվել է Կոպեռնիկոսը, նրա  աշտարակը՝  Ֆրոմբորկում , կիսանդրին`  Կրակովում:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:                                                                             9.Մասնակցում էին`    7–12–րդ  դասարանների աշակերտները:                                         10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։







Ընտանիքի միջազգային օր

2017  թվականի  մայիսի  15-ին Եղեգի միջնակարգ  դպրոցի ԱԽ <<Տեղեկատվական  >>    հանձնախումբը ՝ նախագահ  Մ. Մարկոսյանի   աջակցությամբ ,գեղեցիկ    ձևավորմամբ  պատրաստել էր   բուկլետներ՝  նվիրված <<Ընտանիքի  միջազգային օրվան>>: Հանձնախմբի անդամներըբաժանելով բուկլետները, ներկայացրեցին  ընտանիքը՝ որպես հասարակության հիմնական տարր, որը  եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն ու կրողը: Ըտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում է ժողովրդի բարեկեցությունը: