пятница, 19 февраля 2016 г.

Բաց դաս ֆիզիկա առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Ֆիզիկա:
3.Կատարման ժամկետը՝    18.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝    մ/մ նախագահ
5. Ուսուցիչ՝     Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ուսուցման կոլեկտիվ եղանակի՝ <<Րիվինի հակադարձ>> մեթոդիկայի կիրառմամբ ուսումնական պարապմունքի նպատակների հասնելը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Յուրաքանչյուր աշակերտ ստանալով իր թեմայի մանրամասն պլանը, սկսեցին աշխատել Րիվինի հակադարձ մեթոդիկայով: Նրանք ըստ պլանի հերթական կետերի
զուգընկերների հետ վերականգնեցին իրենց հատվածների բովանդակությունները՝ տետրում գրառելով ամբողջական տեքստը: Ուսուցչուհին ուսումնական նյութը եզրափակեց տեսանյութի, փորձի և պաստառի պատկերների բացատրությամբ:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, , ուսուցիչներ՝ Ա.Պողոսյան, Ն. Ստեփանյան, Հ. Գրիգորյան, Ժ. Մուսայելյան, Ա. Առաքելյան:

Մրցույթ ,,Աշխարհագրություն,, առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթ  «Աշխարհագրություն» առարկայից:
2.Անվանումը՝      «Պետություններ և մայրաքաղաքներ»:
3.Կատարման ժամկետը`  18.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մ/մ նախագահ Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Պատմության  ուսուցչուհի՝  Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.   
Ø  Աշակերտներն  իմանան   աշխարհի պետությունների,  մայրաքաղաքների անվանումները։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Նախքան մրցույթի մեկնարկը՝ աշակերտուհի Նաիրա Մարկոսյանը ներկայացրեց հետաքրքիր տեղեկություններ աշխարհի տարբեր քաղաքների մասին։ Զուգահեռ սալիկահանդեսով  ցուցադրվեցին այդ քաղաքները։                                                                                                                                 Մրցույթի մասնակիցներն իրենց առջև դրված արկղիկներից  հերթով  հանում էին  պետությունների անվանումները /  թվով 141 / և նշում մայրաքաղաքը։ Չպատասխա-նելու դեպքում տվյալ աշակերտը  դուրս էր մնում  խաղից ։ Հաղթող ճանաչվեց  8-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը։
8.Կահավորվածությունը՝      լավ:
9.Մասնակցում էին     6-11–րդ      դասարանների   աշակերտները:
10.Ակտիվ էին.`   7–րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը, 8–րդ դասարանի  աշակերտ Էրիկ Սահակյանը, 11–րդ դասարանի աշակերտ Սամվել Մելքոնյանը։
11. Ներկաները.   Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ԴԱԿ` Ա. Մնացականյան, ուսուցիչներ, աշակերտներ։

Բաց դաս քիմիա առարկայից:

1.Օրվա իրադարձությունը՝   բաց դաս:
2.Առարկան   Քիմիա:
3.Կատարման ժամկետը՝    18.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝   բնագիտական  մ/մ նախագահ:
5. Ուսուցիչ՝     Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ուսուցման կոլեկտիվ եղանակի՝<<Առաջադրանքների փոխանակման >> մեթոդիկայի կիրառմամբ ուսումնական պարապմունքի նպատակներին հասնելը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Ուսուցչուհին հակիրճ ներկայացրեց աշակերտներին և դիտարկող ուսուցիչներին  ո՞րն է օրվա թեման և ի՞նչ նպատակ է հետապնդում:Ներկայացրեց, որ քարտերում ընդգրկված երեք միանման առաջադրանքներից երրորդը աշակերտը պետք է կատարի ինքնուրույն և ներկայացնի ուսուցչին՝ գնահատվելու:Հանձնելուց հետո կփոխանակվեն զուգընկերների հետ՝ սովորեցնելով միմյանց:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, ԴԱԿ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ՝ Ա.Պողոսյան, Հ.Գրիգորյան:

четверг, 18 февраля 2016 г.

Սեյրան Խաչատրյանը Ժնևում կներկայացնի Հայաստանը:

Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սեյրան Խաչատրյանը Ժնևում կմասնակցի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կենտրոնական գրասենյակի կազմակերպած համաշխարհային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը:                                     Դպրոցի մանկավարժական, դպրոցական, ծնողական, աշակերտական խորհուրդները շնորհավորում են Սեյրան Խաչատրյանին և ցանկանում, որ նա Հայաստանը ներկայացնի ըստ արժանավույն:
  

,,Մշակույթի ժառանգության գանձ ՝ մայրենի,, ցուցատախտակի թարմացում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան :

1.Օրվա իրադարձությունը՝      Ցուցատախտակի թարմացում՝  նվիրված Մայրենի լեզվի  միջազգային  օրվան:
2.Անվանումը՝   <<Մշակույթի ժառանգության  գանձ ՝ մայրենի>>:
3.Կատարման ժամկետը՝   18.02.2016:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մ/մ նախագահ՝   Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   Հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհիներ ՝ Ա. Մնացականյան, Մ. Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
ü Հիշեն մայրենի լեզվի  միջազգային  օրը  և  արժևորեն  նրա  ահռելի  դերն ու

նշանակությունն իրենց կյանքում
ü  Նպաստել  աշակերտների ստեղծագործականլեզվական  և  մշակութային բազմաձևության  զարգացմանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Հայոց լեզվի  և գրականության ուսուցչուհիներ ՝  Ա. Մնացականյանն ու  Մ. Կոստանյանը, մայրենիի տոնին ընդառաջ, աշակերտներին հանձնարարել  էին գրել շարադրություններ՝  նվիրված մայրենիին:   Աշակերտներն  ընթերցեցին  իրենց գրած շարադրությունները : Նրանցից յուրաքանչյուրը  յուրովի էր գովերգել  հայոց լեզուն:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում էին     6-րդ, 7-րդ, 12-րդ      դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Արմեն Առաքելյանը, Սիրանուշ Սահակյանը, Մարգարիտա ԳևորգյանըՆաիրա Մարկոսյանը, Աստղիկ Պապյանը:      
11. Ներկաները. Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ , աշակերտներ:


понедельник, 15 февраля 2016 г.

Ցուցատախտակի բացում - ,,Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր,,

1.Օրվա իրադարձությունը՝   Ցուցատախտակի բացում:
2.Անվանումը՝   <<Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր>>:
3.Կատարման ժամկետը՝   15.02.2016թ.:
4.Պատասխանատուն՝   Հումանիտար մ/մ նախագահ՝   Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   զինղեկ՝ Ժ.Մինասյան և պատմության ուսուցչուհի՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  Հիշատակել Հայոց ազգային բանակի կազմավորման օրը:
v  Աշակերտների մեջ սերմանել հայրենասիրություն:
v  Հայոց բանակը ներկայացնել  որպես հզոր ու մարտունակ բանակ:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Դպրոցի զինղեկ Ժ.Մինասյանը ընթերցեց զեկույց Հայոց բանակի կազմավորման մասին և ներկայացրեց  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բանակի գերագույն հրամանատար, ՀՀ առաջին պաշտպանության նախարար , սպարապետ Վազգեն Սարգսյանին և ներկայիս պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանին: Ցուցատախտակին փակցվեցին  ՀՀ խորհրդանիշները, ՀՀ զինված ուժերի զինանշանը և տրվեցին նրանց
բացատրությունները: Վերջում աշակերտները երգեցին Հայոց բանակի օրհնեգը՝<<Երազ իմ երկիր, հայրենի>> երգը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:
Ստեղծվել է <<Շնորհավո՛ր տոնդ, հա՛յ զինվոր>>խորագրով  ցուցատախտակը:
9. Ներկաները.  Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ , աշակերտներ:
Լուսանկարում Եղեգի միջնակարգ դպրոցի տղաներն են՝ Հայոց բանակի ապագա զինվորները:








пятница, 12 февраля 2016 г.

,,Մեղու 2015,, հայերենի մրցույթին մասնակից աշակերտների հավաստագրերի հանձնման արարողությունը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցում տնօրեն Մ.Գանդալյանը հանդիսավոր հանձնեց Մեղու 2015-ի  մասնակից աշակերտների հավաստագրերը:Նա շնորհավորեց բոլոր աշակերտներին մասնակցության համար: Տնօրենը գովասանքի խոսքեր ուղղեց  Էրիկ Սահակյանին՝ հատուկ մրցանակ ստանալու կապակցությամբ: