Նպատակը -Երեխաներին ցույց
տալ,որ ցանկացած բռնություն իրավունքների խախտում է և ոչ ոք արժանի չէ բռնության: Բացատրել երեխաներին բռնության հասկացությունը,օգնել
երեխաներին ճանաչել բռնության երևույթը: Ձևավորել անվտանգ վարքագիծ, զարգացնել հանդուրժողականության և պատասխանատվության
արժեքները: Երեխաներին տեղեկացնել գործող կառույցների մասին և թե ի՞նչ պետք է անեն իրենք
,եթե ենթարկվել են բռնության կամ հայտնվել են դժվար իրավիճակում:
четверг, 31 марта 2016 г.
,,Բռնության կանխարգելում,, թեմայով դասընթաց 7-9-րդ դասարանների աշակերտների համար։
ԱԽ-ի հերթական նիստ
,,Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ,,
1.Օրվա իրադարձությունը՝ <<Զատկի>> տոնախմբություն: 2.Անվանումը՝ <<Շնորհավո՛ր, Սուրբ Զատիկ>>: 3.Կատարման ժամկետը՝ 29.03.2016: 4.Պատասխանատուն՝ տնօրեն `Մ.Գանդալյան: 5. Կազմակերպիչ /ներ/ը՝ Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի՝ Ն. Ստեփանյան, 9-րդ դասարանի դասղեկ ` Մ. Օսիպյան, ծնողական խորհուրդ: 6.Նպատակ /ներ/ ը.
· ա/ Տոնել եկեղեցու կարևոր տոներից՝ Հիսուս Քրիստոսի հարության օրը: բ/ Սերմանել ազգային-հոգևոր դաստիարակություն: 7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: Ազգագրական զուռնա-դհոլի երաժշտության ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը: Տղաները կարկաչաներ չրխկացնելով քշեցին չար ուժերը:Այնուհետև հաղորդավարները փառաբանեցին Քրիստոսի ամենազոր հարությունը: Հնչեց հրեշտակի քաղցր բարբառը՝ <<Չէ աստ, այլ հարյավ>>: Քրիստոսի հարությունը դարձավ կյանքի ճանապարհ: Խորքից հնչեց Հիսուս Քրիստոսի խոսքը. <<Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ թեպետ և մեռնի, կապրի, և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի>>: Հնչեցին եկեղեցական զանգերը և Հիսուսի նկարի առջև կատարվեց մոմավառություն, ընթերցվեց տերունական աղոթքը: Խմբերը ողջունեցին միմյանց.<<Քրիստոս հարյավ ի մեռելոց>>, <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>: Աղջիկների երգչախումբը հնչեցրեց <<Թող հնչեն զանգերն ի լուր>> երգը: Այնուհետև երեխաները ներկայացրին Զատիկի տոնակատարությունն ու խորհրդանիշները: Հնչեց <<Սուրբ զատիկի ձվիկները>> երգը, և Միլենա Օսիպյանը կազմակերպեց զատկական խաղերը՝ ազգագրական և զատկական երաժշտության ներքո (Ձուկոտրոցի, ձուգլորիկ, ձուպտտոցի, խաղ-մրցույթ ձվերով): Վերջում դպրոցի <<Ազգային երգ ու պար>> խմբակի սաները ելույթ ունեցան <<Փափուրի>> ազգագրական պարով: Իսկ դպրոցի ծնողական խորհուրդը , դպրոցի ճաշարանում, զատկական սեղան պատրաստեց դպրոցի բոլոր աշակերտների համար: Աշակերտները համտեսեցին զատկական չամչով փլավ, ձու և քաղցրավենիքներ:
9.Մասնակցում էին 1-12-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. 6-7-րդ դասարանի աշակերտները;
11. Ներկաները. Տնօրեն` Մ. Գանդալյան, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: 12. Հրավիրվածները. Մանկական կենտրոնի տնօրեն՝ Մայա Միրզոյան, Քրիտոնեական դատիարակության կենտրոնի Կապանի տարածաշրջանի պատախանատու՝ Նաիրա Ծատրյան:
пятница, 25 марта 2016 г.
Նշվեց պոեզիայի միջազգային օրը՝ ԱԽ-ի մշակույթային հանձնախմբի նախաձեռնությամբ:
2016թ.-ի մարտի 21-ին Եղեգի
միջնակարգ դպրոցում նշվեց պոեզիայի միջազգային
օրը՝ ԱԽ-ի մշակույթային հանձնախմբի նախաձեռնությամբ:Մեծ տե ղ ու դեր վերագրելով պոեզիային,ինչպես
նաև բարձր գնահատելով այն՝ որպես գեղարվեստական գրականության բաղկացուցիչ ճյուղ,պատկերավոր
խոսքի արվեստ՝ հանձնախմբի անդամները՝ Մ.Գևորգյանը,Ն.Մարկոսյանը,Ս.Գրիգորյանը,Մ.Մարկոսյանը,
առանձնացրել էին մեծն Պ.Սևակի ստեղծագործություններից,որոնք ընթերցվեցին դասական երաժշտության
ներքո:Նախաձեռնությանը մասնակից դարձան նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Մ. Կոստանյանը,դասվար Ն. Իսակյանը,կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Ն.Ստեփանյանը:
Միջոցառում՝ ,,Գեներից, մոտացիաներից մինչև մաքրամաքուր բնություն,, :
2.Անվանումը՝ ,,Գեներից, մոտացիաներից մինչև մաքրամաքուր
բնություն,,:
3.Կատարման
ժամկետը՝ 25.03.2016թ.:
4.Պատասխանատուն՝ բնագիտական մ/մ նախագահ՝ Ն.Ստեփանյան :
5. Ուսուցիչ՝ կենսաբանության ուսուցչուհի ՝ Ն.Ստեփանյան:
6.Նպատակ /ներ/
ը.
v Ավագ դպրոցի սաներն
ամրապնդեն գիտելիքները ,,Գենետիկա,, թեմայից:
v Իմանան ժամանակակից գենետիկայի նվաճումները:
v Ստանան էկոլոգիական դատիարակություն:
7.Համառոտ նկարագրությունը
/կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Քանի
որ նախորդ օրը կազմակերպվել էր կինոդիտում. ԲՈՒՆ-ում Հովակիմ Զաքարյանն է՝ ,,Գեներ
և մուտացիաններ,, , Բախի երաժշտության ներքո հանդիսավորությամբ հայտարարվեց, որ
նորից կխոսեն գեներից ու ԴՆԹ-ից: Դիտեցին ,,Կյանքի հրաշքը,, 5 րոպե տևողությամբ
ֆիլմը, որտեղ ակնառու էր ԴՆԹ-ի կրկնակի պարույրի առաջացումը: Ավագ դպրոցի սաներն այնուհետև
ներկայացրին գենը որպես ԴՆԹ-ի տեղամաս, ներկայացրին ԴՆԹ-ում եղած ժառանգականության
համար
պատասխանատու 2 % գեները: Անդրադարձան ,,Մտքի ուժը փոխում է գենետիկ կոդը,, թեմային: Նրանք բերեցին օրինակներ, որ ԴՆԹ-ն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների՝
կապելով ժամանակի էկոխնդիրների հետ և սահուն անցան մաքրամաքուր բնությանը՝ լսելով Բեթհովենի ,,Փոթորիկը,, Կլայդերմանի մշակմամբ՝ բնության տեսարանների ուղեկցությամբ:
Ավարտին Ն.Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդ գիտնականներ Հովակիմ Զաքարյանին
ու Անի Ստեփանյանին՝ անհրաժեշտ գիտահանրամատչելի նյութեր տրամադրելու համար:
9.Մասնակցում էին 9-12-րդ դասարանի աշակերտները:
10.Ակտիվ
էին՝ Նաիրա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Ալեքս
Մուրադյանը, Գագիկ Ստեփանյանը, Մարիա Մարկոսյանը, Արայիկ Գաբրիելյանը:
11. Ներկաները.
Տնօրեն՝ Մ.Գանդալյան, ԴԱԿ՝ Ա.Մնացականյան,
ուսուցիչներ և աշակերտներ:
вторник, 22 марта 2016 г.
Դասղեկի ժամ ` ,,Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների մասին,, թեմայով:
պայմաններ ունեցող երեխաներին:
Տնօրեն Մ. Գանդալյանը գոհ էր դասղեկի ժամից , քանզի այն կազմակերպված էր ըստ պատշաճի և անցավ առողջ մթնոլորտում:
Подписаться на:
Комментарии (Atom)