Դասղեկի ժամ ` ,,Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների մասին,, թեմայով:
Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի 2-4 –րդ
դասարաններում անցկացվեց դասղեկի ժամ
` <<Ի՞նչ գիտեք կրթության առանձնահատուկ
պայմաններ ունեցող երեխաների մասին>> թեմայով:
Դասվարներ Ա. Պողոսյանը
և Ն. Իսակյանը սովորողներին նախապես
պատկերացում տվեցին ներառական կրթության և
նրա առանձնահատկությունների վերաբերյալ:
Տեսանյութի դիտումով և հարց ու պատասխանի միջոցով
ամփոփեցին ու ամրապնդեցին
թեմայի վերաբերյալ ստացած գիտելիքները: Քննարկման
ժամանակ երևում էր , որ այս աշակերտների համար
զուտ նորություն էին հասկացությունները, տերմիններն ու եզրույթները , բայց գործնականում
նորություն չէր մարդկային վերաբերմունքը , քանի որ
հենց նրանց դասարան է հաճախում կրթության
առանձնահատուկ պայմաններ ունեցող
2-րդ դասարանի աշակերտ Սամվել Սիմոնյանը:Դասարանում տիրում է սիրո ,
հարգանքի , ընկերական վերաբերմունք,
որի մասին բարձրաձայնեցին հենց աշակերտները: Վերջում
յուրաքանչյուր աշակերտ իր մտահղացմամբ բուկլետների մեջ
շարադրեց անկեղծ մտքեր , թե ինչպես են վերաբերում և ինչպես
կվերաբերվեն կրթության առանձնահատուկ
պայմաններ
ունեցող երեխաներին:
Տնօրեն
Մ. Գանդալյանը գոհ էր դասղեկի ժամից , քանզի
այն կազմակերպված էր ըստ պատշաճի և անցավ
առողջ մթնոլորտում:
Комментариев нет:
Отправить комментарий