<<Ցուցահանդես>> խորագրի ներքո տեղադրված էին աշակերտների անհատական աշխատանքները , իսկ միջոցառումը , կրելով << Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով >> խորագիրը , նվիրված էր անվանի կապանցի գեղանկարիչ , նկարիչների միության անդամ Լորիկ Մինասյանի ստեղծագործություներին:Հարգելի պատճառներով արվեստագետը չկարողացավ ներկա գտնվել միջոցառմանը , սակայն խոստացել է առաջիկայում սիրով հյուրընկալվել մեր դպրոց:Միջոցառմանը ցուցադրված էին Լորիկ Մինասյանի բնանկարներից , որոնց ոգով աշակերտները ներշնչվելով սկսեցին նկարել: Կերպարվեստը և
երաժշտությունը ներդաշնակության ծնունդ են , և այս կապը ապահովելու համար հնչեց դասական երաժշտություն 8-րդ դասարանի աշակերտ Նարեկ Խաչատրյանի կատարմամբ: <<Հայրենի լեռնաշխարհս իմ աչքերով >> միջոցառումը ավարտվեց փոքրիկների կատարմամբ ՝ << Ջան իմ հայրենիք >> երգով: Տնօրենի , ուսուցիչների և ԱԽ-ի նախագահի ընտրությամբ լավագույն նկարները և մրցույթին նկարող աշակերտները արժանացան պատվոգրերի: Դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը շնորհակալություն հայտնեց դասվարներին նման յուրօրինակ միջոցառում կազմակերպելու համար: 8.Կահավորվածությունը՝ գերազանց: 9.Մասնակցում էին 1-4-րդ դասարանների աշակերտները : 10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Անահիտ Գաբրիելյանը, Անի Գյուրջյանը, Աստղիկ Պապյանը, Էրիկ Գրիգորյանը, Ամասիա Ոսկանյանը, Գագիկ Ստեփանյանը: 11. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ և ծնողներ :
Комментариев нет:
Отправить комментарий