понедельник, 23 ноября 2015 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ - ,,ՄԱԿ-Ի ԲԱՐԵԿԱՄ ԴՊՐՈՑ,,

<<ՄԱԿ-Ի ԲԱՐԵԿԱՄ ԴՊՐՈՑ>>
                       ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ                    ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻՑ
<<Արձագանք>> իրավապաշտպան ակումբի 3 տարվա գործունեության և ՄԱԿ-ի 70-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Եղեգի միջնակարգ դպրոցը դարձել է ՄԱԿ-ի ԲԱՐԵԿԱՄ ԴՊՐՈՑ, իսկ դպրոցի տնօրեն՝  Մերի Գանդալյանը և աշակերտներ՝ Սեյրան Խաչատրյանը և Մարիա Մարկոսյանը ստացել են հավաստագրեր՝ առ այն, որ նրանք՝ որպես <<ՄԱԿ-ի բարեկամ>>, մասնակցել են 70-ամյակի միջոցառումներին:

Շնորհավորում ենք դպրոցի մանկավարժներին,աշակերտներին և դպրոցում գործող խորհուրդների անդամներին:

вторник, 17 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Նոյեմբերի 16 Հանդուրժողականության միջազգային օր

2015թ. նոյեմբերի 2-ից  Եղեգի միջնակարգ դպրոցի 1-12-րդ դասարանների դասղեկի ժամերը նվիրված էին <<Հանդուրժողականություն>> թեմային:                             Նոյեմբերի  16-ին հանդուրժողականության միջազգային օրը <<Արձագանք>> իրավապաշտպան ակումբի անդամները, պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Ա.Առաքելյանի օգնությամբ պատրաստեցին օրվա խորհուրդն ազդարարող թռուցիկներ: Թռուցիկները բաշխեցին ինչպես դպրոցում, այնպես էլ համայնքում՝ տարածելով օրվա խորհուրդը՝ <<Մարդկային բազմազանությունը հարստացնում է մեր հասարակությունը>>:


четверг, 12 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս՝ 5 թիվը և թվանշանը:

1.Օրվա իրադարձությունը՝     բաց դաս:
2.Անվանումը՝            5 թիվը  և   թվանշանը:
3.Կատարման ժակետը      11.11. 2015թ.
4.Պատասխանատուն՝          մ/մ  նախագահ`Ա Պողոսյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Իմանան  5  թվի  կազմությունը :
. Սովորեն   գրել 5 թիվը:
. Կարողանան հաշվել  մինչև 5 և կատարեն գործողություններ 5 թվի հետ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

Դասն սկսվեց  հին դասի հարցումով , վերհիշեցին ի՞նչ է թիվը  և թվանշանը, ի՞նչով են դրանք տարբերվում : Աշակերտները  կատարեցին թվի  հաշվում ` 1-4, ինչպես  նաև հետհաշվարկ: Յուրաքանչյուրը ներկայացրեց  մի թվանշան` դրան համապատասխան քառատողով: Նոր նյութի  հաղորդման փուլում  աշակերտների օրինակով  ուսուցչուհին, իր վրա  կրելով  5  թվանշանը, ներկայացրեց այն` նշելով բնութագրող  տողեր:Այնուհետև աշակերտների օգնությամբ ներկայացրեց  5 թվի  կազմությունը , սովորեցրեց դրա
գրելաձևը: Նախօրոք  գրատախտակին փակցվել էին  դասագրքի վարժությունների մեծադիր օրինակները, ի  ցույց աշակերտների:  3 աշակերտներն էլ իրար հաջորդելով կատարեցին բոլոր   առաջադրանքները: Որպես  ֆիզկուլտ- դադար ` հետաքրքիր խաղի միջոցով նրանք գունավոր պատկերների քանակը հաշվելով գրեցին դրանց հաջորդող և նախորդող թվերը:                                                                
Դասի ամփոփումը կատարվեց հայտորոշիչ քարտի օգնությամբ , որտեղ աշակերտները կատարեցին գումարում և համեմատում գործողություննրը:Նրանց խրախուսելու և ոգևորելու համար ուսուցիչուհին  գնահատեց աստղիկներ:

8.Կահավորվածությունը՝    գերազանց;
9.Մասնակցում էին      1-ին  դասարանների աշակերտները՝Մարիանա Պողոսյանը , Հայկ Պողոսյանը, Շողիկ Սիմոնյանը:                                                                                                                                              11. Ներկաները.   Դպրոցի տնօրեն`Մ. Գանդալյան, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահ` Ա. Պողոսյան, ֆիզիկայի ուսուցչուհի `Մ. Ավագյան, բնագիտական մեթոդմիավորման նախագահ `Ն. Ստեփանյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի`Հ. Գրիգորյան և  ծնողներ:




Եղեգի միջնակարգ դպրոց - Հետախույզի օր:

2015թ. նոյեմբերի 12-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կինոդիտում՝   նվիրված հետախույզի օրվան:  Աշակերտները մեծ ոգևորություն ապրեցին  ՝ տեսնելով հայ զինվորների մարտական  գործողությունները, նրանց ճարպկությունն ու  հաղթական ոգին:  Զինղեկ   Ժ. Մինասյանը  զեկույց ընթերցեց ՝  կարևորելով , որ հետախույզ լինելը ոչ մասնագիտություն է, ոչ աշխատանք: Հետախույզը պետք է լինի խիզախ մարդ, ռազմարվեստին ու մարտարվեստին քաջատեղյակ: Այսօր էլ հայ
հետախույզները շատ քաջ ու գիտակ են իրենց գործում, ինչը պետք է օրինակ ծառայի նաև  ապագա  զինվորներին:

 

вторник, 10 ноября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Մեր մեծերը,, ցուցատախտակի թարմացում:

 1.Օրվա իրադարձությունը՝       ցուցատախտակի թարմացում:
2.Անվանումը՝         << Մեր մեծերը>>:
3.Կատարման ժակետը       10.11.2015թ.:
4.Պատասխանատուն՝  տնօրեն` Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  գրադարանավար` Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ծանոթանան նոյեմբեր ամսվա  ծնված  գրողների կյանքի  ու ստեղծագործության  ուշագրավ  դրվագներին:
Ø  Իմանան լրացուցիչ տեղեկություններ:
Ø  Ճանաչեն  նոյեմբեր ամսվա ծնված հայ  նշանավոր   գրող-գործիչներին/Մ. Նալբանդյան,                            
Ø  Պ. Պռոշյան, Ռ. Պատկանյան, Հ. Պարոնյան/:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտները  հակիրճ, բայց  բովանդակալից ներկայացրին հայ նշանավոր  գրողգործիչնե-րին` անդրադառնալով նրանց կյանքի և ստեղծագործության  ուշագրավ կողմերին
Տպավորիչ  էր  նաև  աշակերտների կողմից  ցուցադրված գրողների  դիմանկարները, նրանց անունով  ՀՀ  փոստային նամականիշները, արձաններն ու  տուն- թանգարանները:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին        6-8-րդ   դասարանների աշակերտները:

10.Ակտիվ էին.      Դավիթ Առաքելյանը, Արմեն Առաքելյանը , Գագիկ Ստեփանյանը, Արայիկ Գաբրիելյանը:
11. Ներկաները.      Դպրոցի տնօրեն` Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ: