пятница, 6 сентября 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Գիտելիքի և դպրության օր


 Նոր ուսումնական տարի, գիտելիքի և դպրության օր: Այս օրը վերստին բացվեցին հարազատ  կրթօջախի՝ Եղեգի միջնակարգ դպրոցի դռները: Դպրոցն իր գիրկն առավ  հարազատ  դարձած  ուսուցիչներին ու սաներին, ովքեր նոր հույսով ու լավատեսությամբ են սկսում նոր ուսումնական տարին: Միջոցառումն ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև  աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորեց դպրոցի տնօրեն  Աշոտ  Հովհաննիսյանը՝  մաղթելով  հետաքրքիր, հայտնություններով հարուստ ու հաջողություններով  լի  ուսումնական  տարի: Շնորհավորանքներին միացան նաև Սյունիքի մարզի մարզպետարանի ներքին աուդիտի գլխավոր մասնագետ Ն.Բադալյանը և Կապանի N  զորամասի  զինծառայող  մայոր  Ջանինյանը: Հնչեցին աշակերտների բարեմաղթանքներն  ու  ջերմ  խոսքերը:








Комментариев нет:

Отправить комментарий