четверг, 28 апреля 2016 г.

ԱԽ հերթական նիստը

2016թ. ապրիլի 26-ին Սյունիքի մարզի <<Եղեգի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ԱԽ հերթական նիստը, որին մասնակցում էին ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը, քարտուղար՝ Ն.Մարկոսյանը, ԴԱԿ ՝ Ա. Մնացականյանը և հանձնախմբի նախագահները: Նիստում  ամփոփվեց  ապրիլ ամսում կատարած աշխատանքները, հետո  քննարկվեց մայիս ամսում նախատեսվող աշխատանքները:

понедельник, 25 апреля 2016 г.

Միջոցառում -- ,, Ապրեմ - մեռնեմ ,,

1.Օրվա իրադարձությունը՝   միջոցառում:
2.Անվանումը՝     << Ապրեմ-մեռնեմ>>:
3.Կատարման ժամկետը՝     25.04.  2016թ.:
4.Պատասխանատուն՝      տնօրեն Մ. Գանդալյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝      Ա. Պողոսյան , Ն. Իսակյան, Ն Բադալյան և Մ.Կոստանյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v  << Մեր մեծերը>>   2016  թ. ծրագրի   շրջանակում նպաստել  նոր ձևավորվող  սերնդի  մեջ  հայրենասիրության արմատացմանը և հայապահպանությանը:
v  Նշել ապրիլի 24-ը`  որպես ոգեկոչման , հիշատակի և պայքարի օր:
7.Համառոտ նկարագրությունը /
կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:                  Ապրիլի   25 –ին   Եղեգի միջնակարգ   դպրոցում   տեղի ունեցավ   << Ապրեմ- մեռնեմ >>  խորագիրը  կրող  միջոցառում ՝ նվիրված հայոց ցեղասպանության 101–րդ  տարելիցին  և  Գրիգոր  Զոհրապի 155–ամ-յակին: Միջոցառումը  սկսվեց  աղոթքով , մոմավառությամբ   և մեկ րոպե      խոնար-հաբար հարգելով  անմահ զոհերի հիշա-տակը: Հայոց լեզվի ուսուցչուհի   Մ. Կոստանյանը և  9-րդ դասարանի աշակերտուհի  Սվետլանա  Գրիգորյանն իրենց   բացման
խոսքում  հիշատակեցին  դարի վայրագությունը` հայ ժողովրդի  ցեղասպանությունը՝ թերթելով  պատմության էջերը , և , սրբադասելով   1,5  միլիոն  անմեղ  զոհերին, առանձնացրին   հայ  մտավորականության  այն շերտը , որի  նահատակներից էր Գրիգոր Զոհրապը: Այնուհետև   դիտեցին տեսանյութ  Գրիգոր Զոհրապի   կյանքի ու գրական  գործունեության  վերաբերյալ:   Ուսուցիչները   ընթերցմամբ ներկայացրեցին     մեծն գործիչի  նոբելյանական   չարտասանված  խոսքերից : Աշակերտները  բեմադրեցին  մի դրվագ ՝ Զոհրապի  հասարակական  

գործունեության   և նրա մահվան  մասին:Այնուհետև    6-րդ դասարանի աշակերտ  Ալեքս Պողոսյանը  կատարեց    Արաբո Իսպիրյանի << Ծովից ծով Հայաստան >>երգը : Կարևորելով   միջազգային  ճանաչման  գործընթացը՝   միջոցառումն ավարտվեց   Վահրամ Փափազյանի  խոսքերով.                                                    << Անտարբեր լինել ոճրի  հանդեպ  ՝ միևնույն  է , թե  մասնակցել  ոճրին>>՝ որպես կոչ:
8. Ներկաները.      Դպրոցի տնօրեն՝ Մ. Գանդալյանը, ՀՊՆ-ի Սյունիքի մարզի 
համակարգող՝ Ա.Սահակյան, ուսուցիչներ 
և աշակերտներ:



























среда, 20 апреля 2016 г.

Բաց դաս ,, Մաթեմատիկա ,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝    բաց դաս:
2.Առարկան      Մաթեմատիկա :                                  
3.Կատարման ժամկետը՝   20.04.2016թ :
4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան:
5. Ուսուցիչ՝    դասվար՝ Անուշ Պողոսյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Ø  Կրկնել եռանիշ թվերի անվանումները , կարգային կազմությունները:
Ø  Ամրապնդել << Եռանիշ թվերի համեմատում >>,<<Եռանիշ թվերի գումարում և հանում >> թեմաները:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2-րդ դասարանի դասվար Անուշ Պողոսյանը դասը  սկսեց հարց ու պատասխան  մեթոդի կիրառմամբ: Աշակերտները ներկայացրին միանիշ, երկնիշ  , եռանիշ թվերը  և դրանց կազմությունները՝ ամփոփելով եռանիշ  թվերի մասին  ունեցած  գիտելիքները: Այնուհետև աշակերտներն  աշխատեցին գրատախտակին ՝ լրացնելով աղյուսակները  և լուծելով  խնդիրները: Ստանալով  իրենց քարտերը ՝ սկսեցին աշխատել փոխստուգման մեթոդիկայով:
8.Կահավորվածությունը՝   լավ:
9. Ներկաները.   Տնօրեն՝  Մ.Գանդալյան, ուսուցիչներ՝ Ն.Իսակյան,Ն.Ստեփանյան,Ն
Բադալյան:













Ցերեկույթ - Գրիգոր Խանջյանի արվեստը

1.Օրվա իրադարձությունը՝    Ցերեկույթ:      2.Անվանումը՝   Գրիգոր Խանջյանի արվեստը:
3.Կատարման ժամկետը՝   19.04.2016թ.:
4.Պատասխանատուն՝    տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    6-րդ դասա-րանի դասղեկ ՝ Ա. Առաքելյան, զինղեկ՝ Ժ. Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտներին ծանոթացնել հայ մեծանուն գեղանկարչին և նրա ստեղծագործություններին ։
·         Գնահատել Գրիգոր Խանջյանի դերը հայ և համաշխարհային գեղանկարչության զարգացման գործում։
·         Զարգացնել աշակերտների գեղագիտական ճաշակը։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2000թ. ապրիլի 19–ին կյանքից հեռացավ տաղանդավոր գեղանկարիչ , Սուրբ   Էջմիածնի Մայր Աթոռի  ճարտարապետական   հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր
Խանջյանը և այսօրվա փոքրիկ ցերեկույթը Եղեգի միջնակարգ դպրոցում նվիրված էր նրան։ Համագործակցելով դասվար Ա. Պողոսյանի հետ միաժամանակ թարմացվեց «Հայրենի բնաշխարհս իմ աչքերով» ցուցատախտակը Գ. Խանջյանի հայրենի բնաշխարհին նվիրված նկարներով։ Միջոցառման սկզբում աշակերտները ներկայացրին տեղեկություններ Գրիգոր Խանջյանի կյանքից և գործունեությունից,այնուհետև դիտեցին Գ. Խանջյանի ինքնակենսագրական ֆիլմը։ Միջոցա-ռումը շարունակվեց Գրիգոր Խանջյանի նկարների ցուցադրումով և դրանց
մեկնաբանությամբ։  Մեծ տեղ հատկացվեց հատկապես «Վարդանանք» մեծածավալ գոբելենին։ Զուգահեռ աշակերտները արտասանեցին հատվածներ Գրիգոր Խանջյանի նկարազարդած  Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» և Գևորգ Էմինի « Սասունցիների պարը» գրքերից։ Միջոցառման ժամանակ աշակերտները և ներկաները  ծանոթացան հայրենասեր, տաղանդաշատ գեղանկարչի  և մեծանուն անհատի հետ, ում թողած ժառանգությունը անուրանալի է հայ մշակույթի զարգացման պատմության մեջ։ Դպրոցի փոքրիկ դահլիճը նմանվել էր մի պատկերասրահի, ինչն ավելի բարձրացրեց ներկաների գեղագիտական ճաշակը:       
 8.Կահավորվածությունը՝   գերազանց:       Թարմացվել է   <<Հայրենի բնաշխարհս իմ աչքերով>> խորագրով ցուցատախտակը:    Ստեղծվել է    <<2016 Մեր մեծերը>> խորագրով թղթապանակ:                                  9.Մասնակիցում էին.  Սիրանուշ Սահակյանը,Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Սվետլանա Գրիգորյանը, Արայիկ Գաբրիելյանը, Սեյրան Խաչատրյանը, Նաիրա Մարկոսյանը :                                                       10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ   և  ծնողներ։