среда, 6 апреля 2016 г.

,,Վայելչագրության,, մրցույթ:

1.Օրվա իրադարձությունը՝  <<Վայելչագրության >>  մրցույթ:
2.Անվանումը՝   <<Որքան մարդ,  նույնքան ձեռագիր >>  :
3.Կատարման ժակետը` 06.04. 2016թ:
4.Պատասխանատուն՝    տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվար՝ Անուշ Պողոսյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտները կարողանան ընթեռնելի  , վայելուչ  և անթերի  գրեն  ցանկացած տեքստ :
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:

2016թ  ապրիլի 6-ին  << Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվեց  << Վայելչագրության >> մրցույթ ՝ 1-4-րդ դասարաններում: Դասվար Անուշ Պողոսյանը  նշեց, որ յուրաքանչյուր  մարդ ունի իր ներաշխարհը,  ձայնը, արտաքին տեսքը , ինչպես նաև  ձեռագիրը , որն  անհատի բնավորության  խոսուն  վկան է : Այնուհետև  տարրական դասարանների աշակերտները ներկայացրեցին  ձեռագրի առանձնահատկությունները , որից հետո  տրվեցին անհատական  թերթիկները և
նախօրոք ընտրված տեքստերը: Հանձնաժողովի անդամների կողմից  ընտրվեցին  վայելուչ, անթերի  և անսխալ գրված աշխատանքները: Տնօրեն Մերի Գանդալյանը 1-ին , 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած աշակերտներին  խրախուսեց պատվոգրերով և նվերներով:
8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին՝   1-4-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Անի Գյուրջյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Անահիտ Գաբրիելյանը , Մարիանա Պողոսյանը  :
11. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ և  ծնողներ :






Комментариев нет:

Отправить комментарий