пятница, 25 апреля 2014 г.

ԵՂԵԳԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱԽ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԽ-Ի ՆԻՍՏԻՆ

Ս/թ ապրիլի 25 Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ  մանկավարժական խորհրդի  հերթական նիստը,որին  մասնակցում էին ԱԽ-ի նախագահ Անահիտ Մանասյանը,քարտուղար Սեյրան Խաչատրյանը:ԱԽ-ի նախագահը ներկայացրեց  ԱԽ-ի մասնակցությունը ՄԽ-ի գործունեությանը ,աշակերտական խորհրդի լիազորությունները: Քննարկվեցին բոլոր կետերը, և մշակեցին  այն ուղղությունները,որոնց միջոցով  կարող են համագործակցել:ԱԽ-ը նախագահը նշեց,որ կմասնակցեն նաև օգոստոսյան նիստին և առաջարկություն կներկայացնեն  դպրոցում ստեղծվող խմբակների մասին՝նախօրոք  պարզելով աշակերտների  նախասիրությունները :


Սուբ Զատիկը՝ Հիսուսի հարության տոնը Եղեգի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 18-ին տոնախմբություն էր Եղեգի միջնակարգ դպրոցի բակում: Դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին տոնելու Սուբ Զատիկը՝ Հիսուսի հարության տոնը:
Գյուղից հավաքված ազգագրական իրերով ստեղծվել էր ազգային կոլորիտ
Հնչում էր ազգագրական երգն ու պարը.
Յալալի, տերն հարություն է առել…
Տղաներն իրենց պատրաստած կարկաչաներով պարբերաբար քշում էին չար ուժերը.
-Չըխկ-չըխկ, չար ուժերը քշենք, առատ բերք ու բարիք պարգևենք Եղեգի բնակիչներին:
Կարկաչա, կարինկաչա,
Սև հավիս հավկիթը դուս փերեք
Կամ
Ով տա իմ էրկու ծուն՝
Աստված պահե իր հոգուն:
Եկեղեցու զանգերն ազդարարեցին Հիսուսի հարությունը և խմբերը ողջունեցին միմյանց.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Միջոցառման ընթացքում հնչեց նաև Տերունական աղոթքը:
Ձևավորված զատկական սեղանների շուրջ ձվակռիվ էր, իսկ տատին թոռնիկների համար իրենց սիրած չամչով փլավն էր մատուցում ազգային զուռնայի ներքո;
Տոնախմբությունը շարունակվեց ազգային խաղերի մթնոլորտում՝ Տղաները խաղացին հեր-հեր,խմբերը պարան ձգեցին ազգային քոչարու երանգների ներքո;
Հավատում ենք, որ հարության լույսով զորացող մեր հայրենիքում մեզ մշտապես ուղեկից կլինեն հույսը,հավատը և սերը:






среда, 9 апреля 2014 г.

Մեր դպրոցի ուսուցչուհու խնդրանքը Արուսյակին



Մայրության տոն Եղեգի միջն. դպրոց Տեսահոլովակ


Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում Եղեգի միջնակարգ դպրոցում

Գարունը նոր կյանքի սկիզբն է, բնության զարթոնքը, նոր հույսերի ու ակնկալիքների տոնը: Այն պետք է տոնել յուրովի ու աշխույժ տրամադրությամբ:Հենց այդ մտայնությամբ էլ ապրիլի 7-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տարրական դասարանի աշակերտները կազմակերպել էին մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում: Միջոցառում, որ յուրահատուկ էր, միջոցառում, որ անսովոր իրարանցում էր առաջացրել դպրոցում, միջոցառում, որ դպրոց էր հրավիրել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին:Գարնանային թարմությամբ ու ուրախ տրամադրությամբ անցավ միջոցառումը: Փոքրիկները իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, երգ ու պարով շնորհավորեցին բոլոր կանանց և մայրերին`մաղթելով նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն,իսկ թատերական ակումբի նախագահը իր գեղեցիկ բեմական ելույթով հիացրեց բոլոր ներկաներին:
Միջոցառումը ինքնատիպ և յուրահատուկ էր,որի ապացույցը ներկաների հուզմունքն էր` հատկապես տնօրենի,որն իր խոսքում մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր մայրերին ` ցանկանալով , որ երբեք նրանք իրենց միայնակ չզգան և իմանան, որ միշտ կան մարդիկ, որոնց համար նրանք կյանքից էլ թանկ են …