пятница, 28 апреля 2017 г.

Ուղղագրության մրցույթ

1.Օրվա իրադարձությունը՝   Խաղ-լոտո
2.Անվանումը՝    <<Ուղղագրության մրցույթ>>
3.Կատարման ժամկետը` 26.04. 2017թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան
 5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Դասվարներ՝  Անուշ Պողոսյան, Մարինե Գրիգորյան
 6.Նպատակ /ներ/ ը.
v  զարգացնել  արագ կողմնորոշվելու  ունակությունը
v  հարստացնել աշակերտների բառապաշարը
   7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  կազմակերպվեց ուղղագրության մրցույթ , որն իր  բնույթով  տարբերվում  էր մյուսներից  նրանով  , որ այն իրականացվեց լոտոյի տեսքով : Մինչ  մրցույթը սկսելը , դասվար  Անուշ Պողոսյանը ներկայացրեց  խաղ-լոտոյի յուրաքանչյուր  փուլի կանոնները :Այն բաղկացած էր 5 փուլից , որոնք  վերաբերվում էին ձայնավորների  և  բաղաձայների ուղղագրությանը: Այնուհետև  աշակերտներին տրվեցին քարտ-թերթիկներ , որոնց վրա  առկա էին ուղղագրական  կանոններին վերաբերող բառեր: Մրցավար Անուշ Պողոսյանի հրահանգով  պարկից  դուրս էին  բերվում  մեկական բառ, իսկ աշակերտները  համապատասխան տեղում  սոսնձում էին բաց թողնված  տառը:
Խաղ-լոտոյի յուրաքանչյուր  փուլում  իր վաստակած  միավորներով  աչքի ընկավ  ԿԱՊԿՈՒ աշակերտ Սամվել Սիմոնյանը:Մրցույթի վերջում տնօրեն Մերի Գանդալյանը  հաղթող ճանաչված 3 աշակերտի ՝ Սամվել Սիմոնյանին, Արամ Պողոսյանին և Անի Գյուրջյանին  հանձնեց պատվոգրեր ՝ կոչ անելով  ուսման մեջ լինել  առաջատար  և մշտապես  հարստացնել   բառապաշարը:
8.Մասնակցում էին՝   2-րդ ,  3-րդ  և 4-րդ դասարանների աշակերտները
          9.Կահավորվածությունը՝ գերազանց
         10. Ներկաները.   Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ:









Ձեռագրերի մրցույթ

 1.Օրվա իրադարձությունը՝   ձեռագրերի մրցույթ
2.Անվանումը՝   <<Լավագույն ձեռագիր>>
3.Կատարման ժամկետը` 25.04. 2017թ.
4.Պատասխանատուն՝ Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան
 5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Դասվարներ՝  Անուշ Պողոսյան, Մարինե Գրիգորյան
6.Նպատակ /ներ/ ը.
ü  խրախուսել վայելուչ ձեռագիր ունեցող   աշակերտներին
ü  խթանել  վայելչագրությանը
7.Համառոտ նկարագրությունը կառուցվածքը, կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում ապրիլի          25-ին  Եղեգի միջնակարգ դպրոցի բակում  անցկացվեց  վայելչագրության մրցույթ ՝<<Լավագույն ձեռագիր >> խորագրով:Գեղատեսիլ բնության  գրկում  գարնանային  թարմության շունչը  համակել էր ներկաներին  և մասնակիցներին:Մրցույթին մասնակցում էին 1-4-րդ դասարանի աշակերտները: Սկզբում նրանք  նշեցին ,որ յուրաքանչյուր մարդու ձեռագիր  յուրատուկ է ,  ինպես որ յուրահատուկ է ամեն ոք: Այնուհետև աշակերտները  ատացան  գեղեցիկ ձևավորված  թերթիկներ , որտեղ էլ սկսեցին  արտագրել տեքստը:
Մրցույթի վերջում բոլոր աշակերտները ստացան խրախուսական նվերներ ,իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները տնօրեն Մերի Գանդալյանի կողմից  արժանացան   պատվոգրերի:
            8.Մասնակցում էին՝  1-ին,  2-րդ ,  3-րդ  և 4-րդ դասարանների աշակերտները
            9.Կահավորվածությունը՝ գերազանց
          10. Ներկաները.    Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ուսուցիչներ  և աշակերտներ










четверг, 27 апреля 2017 г.

Աշակերտական խորհրդի հերթական ապրիլ ամսվա նիստը

2017թ.-ի ապրիլի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:                                                                                            Օրակարգում

1.Ապրիլ  ամսվա կատարած աշխատանքների ամփոփում /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝      Ս.  Խաչատրյան և հանձնախմբի անդամներ/:
2.ԱԽ ապրիլ  ամսվա աշխատանքների որակի և դաստիարակչական կողմի  մասին                / զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Ս. Խաչատրյան/:
3.Մայիս  ամսվա կատարվելիք   աշխատանքների  և պլանի կազմման և հաստատման մասին / Հաղորդող՝ ԱԽ նախագահ՝ Ս.Խաչատրյանը և  հանձնախբերի նախագահներ/:
4.Ընթացիկ հարցեր:




среда, 26 апреля 2017 г.

Բաց դաս ,,Մայրենի,, առարկայից

1.Օրվա իրադարձությունը՝   բաց  դաս
2.Առարկան   ՝ Մայրենի
3.Դասի թեման/ վերնագիրը   Գրավոր աշխատանք ՝ կրկնություն
4.Կատարման ժամկետը՝    25.04.2017թ.
5.Պատասխանատուն՝    Առարկայական  մեթոդմիավորման նախագահ ՝ Անուշ Պողոսյան
6. Ուսուցիչ՝    Դասվար՝  Անուշ Պողոսյան
7.Նպատակ /ներ/ ը.
·         Աշակերտները կկրկնեն ածականի մասին ունեցած գիտելիքները
·         Կգտնեն տրված ածականին համապատասխան  գոյականներ , բայեր ՝ հարստացնելով  իրենց բառապաշարը
·         Աշակերտներին մղել  ակտիվության
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
<<Մայրենի >>առարակայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-րդ դասարանի դասվար  Անուշ Պողոսյանը  անցկացրեց բաց դաս ՝ կրկնելով և ամրապնդելով <<Ածական >> թեման:Թեման ավելի մատչելի դարձնելու  և  կրտսեր դպրոցականի ընկալունակությանը համապատասխանեցնելու  համար դասի սկզբում աշակերտները դերային խաղով  ներկայացրեցին իրենց անցած խոսքի մասերը ՝<<Գոյական>>, <<Բայ >>, <<Ածական>>, և արտասանեցին բանաստեղծություններ դրանց վերաբերյալ:
Ելնելով դասի նպատակներից ՝ ուսուցչուհին  ուսումնական  պարապմունքի բոլոր փուլերը իրականցնում էր տարաբնույթ հնարքներով , խաղերով  և քարտային աշխատանքներով ՝ հարստացնելով նաև նրանց բառապաշարը:Որպես ֆիզկուլտ դադար ՝ աշակերտները խաղացին հետաքրքիր խաղ ՝ զարգացնելով  արագ կողմնորոշվելու ունակությունները:
Դասը հագեցած էր , բազմաբովանդակ  և ուսանելի:Այն համապատասխանում էր դասանյութին ներկայացվող պահանջներին:
9.Կահավորվածությունը՝   գերազանց:
10. Ներկաները.   Տնօրեն ՝ Մ.Գանդալյան ,
ԴԱԿ՝  Ն. Իսակյան, հումանիտար մեթոդմիավորման նախագահ  Մ. Կոստանյան,   դասվար՝ Մ. Գրիգորյան, , անգլերենի ուսուցչուհի՝  Մ. Օսիպյան, բնագիտության ուսուցչուհի ՝ Մ.Ավագյան,հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Ադամյան:







Բեմականացում՝ ,, Բութի գանգատը ,,

1.Օրվա իրադարձությունը՝  բեմականացում
2.Անվանումը՝ <<Բութի գանգատը>>
3.Կատարման ժամկետը՝ 26.04.2017թ.
4.Պատասխանատուն՝ հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ.Կոստանյան
5.Կազմակերպիչ/ներ/ը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Կոստանյան,Մ.Ադամյան
6.Նպատակ/ներ/ը՝ 
·         Աշակերտները  կարևորեն կետադրական նշանների դերն ու նշանակությունը բանավոր և գրավոր խոսքում:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը,տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2017թ. ապրիլի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում 3-10-րդ դասարանների աշակերտները բեմադրեցին Գ.Գևունցի  <<Բութի գանգատը>>: Սկզբում երաժշտության ներքո <<Ուղղագրությունը>> հրավիրեց բոլոր կետադրական նշաններին, թագադրեց, այնուհետև << Բութը >> սկսեց իր գանգատը՝ պնդելով, որ փոխեն անունը: <<Ուղղագրությունը>> ժողով հրավիրեց, որպեսզի քննարկեն գանգատը, որը վերջում մերժվեց: Բեմականացման ընթացքում յուրաքանչյուր կերպար բացահայտեց իրեն՝ ներկայացնելով կիրառման առանձնահատկությունները:
 Բեմականացումն իր ձևաչափով կազմակերպված էր, ուսանելի և հետաքրքիր, նկատելի էր աշակերտների ակտիվությունն ու բեմական խաղը:
Վերջում հայոց լեզվի ուսուցիչներ Մ.Կոստանյանն ու Մ.Ադամյանը նշեցին, որ <<Կետադրությունը>> հայոց լեզվի հարուստ զինանոցի կարևոր բաժիններից է և թե՛ բանավոր, թե՛  գրավոր խոսքում ունի իր ուրույն դերն ու նշանակությունը:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին՝ 3-10-րդ դասարանների աշակերտները;
10.Ակտիվ էին՝ մասնակից բոլոր աշակերտները;

11.Ներկաները՝ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյան, ուսուցիչներ,աշակերտներ: