пятница, 29 сентября 2017 г.

Աշակերտական խորհրդի հերթական նիստը

2017թ.-ի սեպտեմբերի 29-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:
 Օրակարգում

 1.Դպրոցում սովորողների կարգապահության բարելավվման մասին դպրոցի տնօրենին առաջարկություն ներկայացնելու մասին /հաղորդող՝  ԱԽ նախագահ Ս. Գրիգորյան /:
2. Սեպտեմբերին աշակերտների կատարած աշխատանքների հաշվետվության մասին՝ /զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Գրիգորյան/:
3.Ընթացիկ հարցեր:



четверг, 28 сентября 2017 г.

Դասղեկների խորհրդակցություն

2017 թ սեպտեմբերի  28 -ին  Եղեգի    միջնակարգ   դպրոցում    տեղի   կունենա  դասղեկների խորհրդակցություն:
Բոլորի    ներկայությունը     պարտադիր  է:
Օրակարգում

1. Ըստ դպրոցի կանոնադրության՝ դասարանի ղեկավարի /տարրական դպրոցում՝ դասվարի / իրավունքներն ու պարտականությունների մասին / հաղորդող՝ տնօրեն՝ Մ.Գանդալյան/:
2.Դասղեկի սեպտեմբեր ամսվա կատարած  աշխատանքների  մասին  ըստ աղյուսակի /հաղորդող՝  դասվարներ, դասղեկներ/:
3. Ըստ աղյուսակի  սեպտեմբեր  ամսվա <<Լավագույն աշակերտ>> որոշելու մասին
    /հաղորդող՝ դասղեկներ/:
4. Թեմատիկ  տետրերի և դասագրքերի  վարձավճարների հանձնման մասին / հաղորդող՝ գրադանավար Ն.Իսակյան /:
5.Դասղեկի ծրագրի ստուգում /ստուգող՝ տնօրեն՝ Մ.Գանդալյան/:         
6. Ընթացիկ հարցեր /հաճախումների մասին/:




понедельник, 25 сентября 2017 г.

Ծնողական խորհրդի անդրանիկ նիստ

 2017 թ. սեպտեմբերի 25-ին  Եղեգի    միջնակարգ   դպրոցում    տեղի   կունենա  ծնողական խորհրդի անդրանիկ նիստը:
Օրակարգում
     1.     ԾԽ  նախագահի ընտրության  մասին /զեկուցող՝ Մ.Գանդալյան/:
       2.      Ըստ դպրոցի կանոնադրության՝ ԾԽ գործունեության ուղղությունների և աշխատակարգի հաստատման մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ / :
      3.      2017-2018 ուստարվա ԾԽ աշխատանքային պլանի նախագծի մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ /:
    4.  Դպրոցի մանկավարժներին խրախուսման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու մասին /զեկուցող ԾԽ նախագահ / :
5.      Եղեգի միջնակարգ դպրոցի 2017-2018 ուստարվա ներքին գնահատման համար ձևավորվող հանձնաժողովի մեկ անդամ ընտրելու մասին /հաղորդող ԾԽ նախագահ/:
6.      Ընթացիկ հարցեր:





         

суббота, 23 сентября 2017 г.

ԱԽ նախագահի ընտրություն

2017  թվականի սեպտեմբերի  23-ին  Եղեգի  միջնակարգ  դպրոցում   պատասխանատու  օր էր.  տեղի  էր ունենալու   ԱԽ  նախագահի   ընտրություն: Առաջադրված թեկնածուները   3-ն էին ,  ովքեր  օրվա սկզբում  դպրոցի աշակերտներին ներկայացրեցին  իրենց  նախընտրական  ծրագրերը , որից հետո  կայացավ  ընտրություն:
Ընտրության  համար   ձևավորվել  էր   հատուկ  հանձնաժողով  ` հանձնաժողովի   նախագահ, հանձնաժողովի   անդամ , հանձնաժողովի  քարտուղար    և  որպես  դիտորդ՝ ԴԱԿ  Ն. Իսակյանը :Ընտրությունն  անցավ   թափանցիկ   և  անաչառ`   ընտրական  կանոններին համապատասխան  :
Քվեարկությանը  մասնակցում   էին  դպրոցի   5-12-րդ դասարանների  աշակերտները ` թվով  22   , որոնցից՝   18 քվեարկող , 4   բացակա  :
 Ձայների  մեծամասնությամբ  ԱԽ  նախագահ   ընտրվեց 11-րդ  դասարանի   աշակերտուհի    Սվետլանա   Գրիգորյանը  : 
Ներկա էին դպրոցի  տնօրեն  Մ. Գանդալյանը , ԴԱԿ   Ն. Իսակյանը   և  ուսուցիչներ:








среда, 20 сентября 2017 г.

Միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին

1.Օրվա իրադարձությունը՝   Միջոցառում՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին
2.Անվանումը՝   << Անկախությունը՝ ապագայի երաշխիք>>
3.Կատարման ժամկետը՝     20.09.2017թ.
4.Պատասխանատուն՝    Դպրոցի տնօրեն՝ Մ.  Գանդալյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Պատմության ուսուցչուհի՝ Ս.Հարությունյան, 11-րդ  դասարանի դասղեկ՝  Մ. Օսիպյան
6.Նպատակ /ներ/ ը.    
·   Հիշատակել Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձը:
·   Աշակերտների մեջ սերմանել սեր և նվիրվածություն Հայաստանի Հանրապետության անկախացման գաղափարի հանդեպ։
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Պատմության  ուսուցչուհի Ս.Հարությունյանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացի պատմությունը, ողջույնի ու շնորհավորական խոսքերից հետո մեկնարկվեց տոնական միջոցառման սկիզբը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձին։ Աշակերտներն արտասանեցին ու երգեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, հանդես եկան  ազգագրական պարային կատարումներով: Այնուհետև տեսացրիչով ցուցադրվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից մի հատված: Միջոցառման ավարտին  շնորհավորական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն  Մ. Գանդալյանը։
8.Կահավորվածությունը՝  լավ
9.Մասնակցում էին     8–11–րդ   դասարանների  աշակերտները:
10. Ներկաները.   Տնօրեն Մ. Գանդալյանը, ուսուցիչներ, աշակերտներ։




пятница, 8 сентября 2017 г.

Սովորողների ընդհանուր ժողով

2017թ. սեպտեմբերի 5-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա  սովորողների ընդհանուր ժողովը:
 Օրակարգում

1. Կազմակերպության տնօրենի ամենամյա ծրագրային  ուղերձը ի գիտություն  ընդունելու  մասին / հաղորդող՝ Մ.Գանդալյան/:
2.Աշակերտական խորհրդի 2016-2017 ուստարվա հաշվետվության մասին                         / զեկուցող՝ ԴԱԿ՝ Ն.Իսակյան /:
3. Կազմակերպությունում  սովորողների ինքնավարության  գործադիր մարմին ՝ աշակերտական խորհուրդ ձևավորելու և խորհրդի թվակազմը հաստատելու մասին / հաղորդող՝ Մ.Գանդալյան/:
4.Ընթացիկ հարցեր: