воскресенье, 30 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը


2018թ.-ի սեպտեմբերի  27-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը:
 Օրակարգում

1.ԱԽ փոխնախագահի և քարտուղարի ընտրության մասին / Զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան/:
2.Աշակերտական խորհրդի հանձնախմբերի և ակումբների կազմավորման մասին և  2018-2019 ուստարվա ԱԽ-ի  աշխատանքային պլանի նախագծի  մասին  / հաղորդող՝    ԱԽ նախագահ Մ.Գևորգյան /:    
3.Դպրոցի կառավարման , մանկավարժական  և  ծնողական խորհուրդներին ,ինչպես նաև տնօրենությանը՝ սովորողներին անմիջական վերաբերվող  աշխատանքներում աջակցելու մասին /զեկուցող՝ ԱԽ նախագահ՝ Մ.Գևորգյան /:
4.Դպրոցի դասղեկների հետ համագործակցելու՝  նրանց տարեկան աշխատանքային  պլանով նախատեսված միջոցառումներին աջակցելու մասին/զեկուցող՝ ԱԽ նախագահ Մ.Գևորգյան /:
5.Ընթացիկ հարցեր:

ԱԽ նախագահ՝       Մ.Գևորգյան




среда, 26 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- ԱԽ նախագահի ընտրություն

2018  թվականի սեպտեմբերի  25-ին  Եղեգի  միջնակարգ  դպրոցում   պատասխանատու  օր էր.  տեղի  էր ունենալու   ԱԽ  նախագահի   ընտրություն: Առաջադրված թեկնածուները   1-ն էր ,  ով օրվա սկզբում  դպրոցի աշակերտներին ներկայացրեց  իր նախընտրական  ծրագրիրը , որից հետո  կայացավ  ընտրություն:
Ընտրության  համար   ձևավորվել  էր   հատուկ  հանձնաժողով  ` հանձնաժողովի   նախագահ, հանձնաժողովի   անդամ , հանձնաժողովի  քարտուղար    և  որպես  դիտորդ՝ ԴԱԿ  Ա.Մնացականյանը :Ընտրությունն  անցավ   թափանցիկ   և  անաչառ`   ընտրական  կանոններին համապատասխան  :
Քվեարկությանը  մասնակցում   էին  դպրոցի   5-12-րդ դասարանների  աշակերտները ` թվով  21    , 0   բացակա  :
 Ձայների  մեծամասնությամբ  ԱԽ  նախագահ   ընտրվեց 10-րդ  դասարանի   աշակերտուհի    Մարգարիտա Գևորգյանը  : 
Ներկա էին դպրոցի  տնօրեն  Ա.Հովհաննիսյանը , ԴԱԿ   Ա.Մնացականյանը   և  ուսուցիչներ:











понедельник, 24 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ծնողական խորհրդի անդրանիկ նիստը


2018 թ. սեպտեմբերի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ծնողական  խորհրդի անդրանիկ նիստը:
 Օրակարգում 
  1. ԾԽ նախագահի ընտրության մասին /զեկուցող՝ Ա.Հովհաննիսյան/:
  2. Ըստ դպրոցի կանոնադրության՝ ԾԽ գործունեության ուղղությունների և աշխատակարգի   հաստատման մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ / :
  3. 2018-2019 ուստարվա ԾԽ աշխատանքային պլանի նախագծի մասին /զեկուցող՝ ԾԽ նախագահ /:
  4. Եղեգի միջնակարգ դպրոցի 2018-2019 ուստարվա ներքին գնահատման համար ձևավորվող   հանձնաժողովի մեկ անդամ ընտրելու մասին /հաղորդող ԾԽ նախագահ/:
  5. Ընթացիկ հարցեր:
ԾԽ-ի նախագահ՝      Ա.Անդրեասյան




Եղեգի միջնակարգ դպրոց - Մեր մեծերը անկյան թարմացում


1.Օրվա իրադարձությունը՝ անկյան թարմացում:                                                       
2.Անվանումը՝    << Մեր  մեծերը>>:               
 3.Կատարման ժամկետը`   24.09.2018թ.:                              
4.Պատասխանատուն՝    տնօրեն `Ա.Հովհաննիսյան:                                              
5.Կազմակերպիչ /ները՝   գրադարանավար Վ.Սիմոնյան:                     
6.Նպատակ /ները
v  Իմանան սեպտեմբեր  ամսվա  ծնված մեր մեծերին:       
7.Համառոտ նկարագրությունը  /կառուցվածքըտարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Ցերեկույթը նվիրված էր Ծերենցին: Ցուցատախտակին փակցված էր Ծերենցի կենսագրությունը, կյանքն ու գործունեությունը , թևավոր խոսքեր գրողի մասին: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանավար Վերժինե Սիմոնյանը: Այնուհետև աշակերտները  ներկայացրեցին  Ծերենցի   կյանքն ու գործունեությունը:
8.Կահավորվածությունը՝   գերազանց:         
9.Մասնակցում էին`     9-րդ,10-րդ և  12-րդ  դասարանների աշակերտները
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ:







суббота, 22 сентября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց -- «Ես 27 տարեկան եմ»


1.Օրվա իրադարձությունը՝ Միջոցառում՝  նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախացման  27-րդ 
տարեդարձին: 
2.Անվանումը՝   «Ես 27 տարեկան եմ»:
3.Կատարման ժամկետը՝    20.09.2018թ.:
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Ի. Թևանյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   պատմության ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան, կենսաբանության ուսուցչուհի Ա. Կոստանդյան 
6.Նպատակ /ներ/ ը.             
v  Աշակերտների մեջ դաստիրակել հայրենասիրություն և նվիրվածություն:
v   Զարգացնել և ամրապնդել ազգի պահպանման գաղափարը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2018թ. սեպտեմբերի 20-ին <<Եղեգի միջնակարգ դպրոց>>ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Օրհներգի  ներքո  դահլիճ բերվեց հայոց եռագույնը: Պատմության ուսուցչուհի Գ. Էլչիբեկյանը ողջունեց ներկաներին  և ներկայացրեց օրվա խորհուրդը: Աշակերտների կողմից հնչեցին  բանաստեղծություններ՝ նվիրված անկախության տոնին: Ազգային երգն ու պարը դահլիճում ստեղծեցին հպարտ ու հայրենասիրական մթնոլորտ: Ներկաներին ողջունեց և  անկախության տոնի առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն Ա.  Հովհաննիսյանը:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին     5-12-րդ     դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, ուսուցիչներ և աշակերտներ: