воскресенье, 28 мая 2017 г.

,,Պատանի երկրապահ,, խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն

1.Օրվա իրադարձությունը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառում:
2.Անվանումը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի 2-րդ կիսամյակի հաշվետվություն:
3.Կատարման ժամկետը՝   25.05.2017թ.:
4.Պատասխանատուն՝   տնօրեն՝ Մ. Գանդալյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝   <<Պատանի երկրապահ>> խմբակի ղեկավար՝ Ժ.Մինասյան:
6.Նպատակ /ներ/ ը. 
v  Ամփոփել 2-րդ կիսամյակի խմբակի կատարած աշխատանքները:
v  Ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարադակը:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/: 
 2017թ. մայիսի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ <<Պատանի երկրապահ>> խմբակի հաշվետու միջոցառումը: Խմբակի ղեկավար Ժ.Մինասյանը ողջունեց ներկաներին, որից հետո դրոշի բարձրացումով խմբակի սաները երգեցին ՀՀ հիմնը, կատարեցին շարային քայլ:Նախատեսված էր ռազմամարզական խաղերով ամփոփել խմբակի 2-րդ կիսամյակի կատարած աշխատանքները, ուսումնասիրել և գնահատել աշակերտների պատրաստվածության մակարդակը ուստարվա ընթացքում:
Առավելագույն միավոր հավաքած երեք աշակերտ՝ Ա.Գաբրիելյանը, Ա.Արզումանյանը, Է.Սահակյանը, զինղեկ  Ժ.Մինասյանի կողմից արժանացան պատվոգրերի:
8.Կահավորվածությունը՝    լավ:
9.Մասնակցում  էին՝    8-ից 11-րդ  դասարանների  աշակերտները: 
10. Ներկաները.  Տնօրեն,ուսուցիչներ,աշակերտներ:











суббота, 27 мая 2017 г.

ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2017

Վերջին զանգ…վերջին դաս…Եղեգի միջնակարգ դպրոց,նոր շուք ու ճոխություն, անսպառ հույզեր ու ջերմություն … երկու շրջանավարտ՝ 12 տարվա գիտելիքների մեծ ժառանգություն ստացած, կայացած , լավատես, իրական հայացքներով ինքնավստահ նայում են նոր կյանքի աչքերին և մեղմորեն ժպտում:                       Դպրոցի բակը նորովի էր պճնվել ՝ վերջին անգամ դիմավորելու և հաղթական ծափողջյուններով ճանապարհելու իր սաներին:                                                             Ողջյունի խոսքերով հանդես եկան դասղեկ Հ.Գրիգորյանը, տնօրեն Մ.Գանդալյանը, ով ընթերցեց նաև Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի ուղերձը շրջանավարտներին:Նրանց ողջունեցին և շնորհավորեցին նաև համայնքապետ Վ.Մարկոսյանը, ԴԽ նախագահ Ա.Սիմոնյանը:                                                 Դպրոց մտնելու իրավունքն առաջինը տրվեց 12-րդ դասարանցիներին, իսկ արդեն հանդիսությունների շքեղ սրահում տեղի ունեցավ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումը:                                                                                                                                          Դասղեկը վերհուշով անդրադարձավ իր սաների՝ Սեյրանի և Սամվելի մանկությանը, պատանեկությանը՝ մեկ առ մեկ ներկայացնելով 12 տարիների ընթացքում նրանց  ձեռքբերածն ու ստացած պատվոգրերը:                                                                        Շրջանավարտները հետաքրքիր հումորային, երաժշտական  համարներով, ազգային երգ ու պարով ներկաներին դրական լիցքեր տվեցին:Իրենց ջերմ  խոսքերով նրանց ոգևորեցին կրտսեր և միջին դպրոցի աշակերտները:                                                                   Շրջանավարտները գիտելիքի բանալին, նվերներ և <<երազանքների արկղիկ>>  հանձնեցին դպրոցի միակ առաջին դասարանցուն:Երախտիքի, շնորհավորանքի և հրաժեշտի խոսքեր հղեցին ուսուցիչներին՝մաղթելով արևշատություն և ամենայն բարիք:

Միջոցառման ավարտին տնօրեն Մ.Գանդալյանը,դասղեկ Հ.Գրիգորյանը կրկին շնորհավորեցին Սեյրանին ու Սամվելին՝ մաղթելով բարի երթ ու միայն հաղթանակներ:































Համապետական շաբաթօրյակ Եղեգ համայնքում 27,05,2017թ.










mmmmm