суббота, 15 февраля 2014 г.

Տեառնընդառաջ և Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության տոնակատարություններ

Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Տեառնընդառաջ  և  Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության տոնակատարություններ: Փետրվարի 14-ին  դպրոցի  բակում համախմբվել էին  համայնքի բնակիչները,աշակերտներն  ու ուսուցիչները:Սկզբում աշակերտները ներկայացրեցին Տեառնընդառաջի խորհուրդը և սովորույթները:Դրանից  հետո  վառվեց  Տեառնընդառաջի խորհրդանիշ հանդիսացող կրակը:Կրակի շուրջ երգեցինք  քրիստոնեական երգեր:

Ստուգայցեր գրքերի իրավիճակը գնահատելու համար

Ս/թ փետրվարի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդի ուսումնադաստիարակչական հանձնախմբի անդամները  գրադարանավարուհու հետ միասին անցկացրեցին ստուգայցեր դպրոցի գրքերի վիճակը գնահատելու համար:Դպրոցի աշակերտների գրքերը գտնվում էին լավ վիճակում:Այնուհետև ԱԽ-ի նիստի ժամանակ ուսումադաստիարական հանձնախմբի նախագահը ներկայացրեց  հաշվետվությունը ստուգայցերի արդյունքների վերաբերյալ:

We read in English մրցույթ

Փետրվարի 11-ին Եղեգի միջնակարգ դպրոցում անցկացվեց ընթերցանության մրցույթ՝  << We read in English>> անգլերեն լեզվից (5-9-րդ դասարաններում):Միջոցառումը վարում էր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարիաննա Գայամյանը:Մրցույթի նպատակն էր լսել սովորողների բանավոր խոսքը:Աշակերտները բարձրաձայն ընթերցում էին,իսկ ժյուրիի անդամները ստուգում:Մրցույթը մրցանակային էր՝1-ին,2-րդ,3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի:1 տեղը գրավեց 9-րդ դասարանի աշակերտ Սեյրան Խաչատրյանն,2-րդ տեղը՝5-րդ դասարանի աշակերտ Ալեքս Անտոնյանը,իսկ 3-րդ տեղը՝ 6-րդ դասարանի աշակերտ Էրիկ Սահակյանը:Ուսուցչուհին մրցույթին հաղթած սովորողներին նվիրեց գեղարվեստական գրքեր անգլերեն լեզվով:







вторник, 11 февраля 2014 г.

Արձագանք ակումբը լուծում է բնապահպանական խնդիրներ

Եղեգի միջնակարգ դպրոցում <<Արձագանք>> ակումբը բացահայտել էր բնապահպանական հարցերին վերաբերող խնդիրներ և փետրվարի 10- ին դպրոցում համայնքի ղեկավարի, ավագանու, բնակիչների, ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ փորձեց բարձրաձայնել բացահայտված խնդիրները, ակնկալելով դրական լուծումներ:
Համայնքում բացահայտված խնդիրներն են`
. անտառահատումներ
. շրջակա միջավայրի աղտոտում
Հիմնականում ընտրվել են այդ երկու խնդիրներն,քանի որ համայքնում անտառները նոսրացել են, և չկա աղբահանություն: