четверг, 30 ноября 2017 г.

Բաց դաս մայրենի առարկայից

  1.Օրվա իրադարձությունը՝    Բաց դաս  6-րդ դասարանում                                 
2.Առարկան Մայրենի                                                            3.Դասի թեման/ վերնագիրը  /  Վ.Պետրոսյան <<Հայաստանի բանալին>>                       
4.Կատարման ժամկետը՝    27. 11.2017թ.            
5.Պատասխանատուն/երը/՝   Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Կոստանյան              6. Ուսուցիչ՝    հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Մ.Կոստանյան         
7.Նպատակ /ներ/ ը.
 Աշակերտը կսովորի և կիմանա`
v  դասանյութի  գաղափարական բովանդակությունը,
v  տեղեկություններ Վ.Պետրոսյանի կյանքի և գործի մասին:
Աշակերտը կկարողանա՝
v  բանավոր խոսք կազմել,
v  ներկայացնել սեփական դատողություններն ու կարծիքը բնագրի շուրջ,
v  վերլուծություններ  կատարել  քննարկման,մեկնաբանման, ընկալման միջոցով,
v  զարգացնել երևակայությունը,պատկերավոր մտածողությունը:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
<<Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվեց բաց դաս՝ 6-րդ դասարանում:                                                                                Ուսումնական պարապմունքն սկսվեց այբբենական աղոթքով:                
Խթանման փուլում աշակերտները հանդես եկան  երգ ու պարով՝ զուգահեռ ցուցադրելով ազգային խորհրդանիշները:Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ բացատրելով անծանոթ  բառերն ու հասկացությունները, սալիկահանդեսի միջոցով հաղորդելով  նաև լրացուցիչ տեղեկություններ: Այնուհետև աշակերտները դերային տարբերակով  ընթերցեցին տեքստը, որից հետո  քննարկումով, հարց ու պատասխանի կիրառմամբ  վերարտադրեցին դասանյութի բովանդակությունը՝ կատարելով  եզրահանգումներ, նկարագրելով հերոսին, մեկնաբանելով օտարության մեջ գտնվող հայի ապրումները, հանդես գալով մայրենի լեզվի մասին ասույթներով և բանաստեղծությամբ:                                                                                         
Երաժշտության ու ազգային պարի մատուցումը, հայրենի  երկրի սուրբ մասունքների ներկայացումը,մայրենի լեզվի և հայրենիքի կարևորության գնահատումն ու արժևորումն  աշակերտների  մեջ բարձրացրեց ու ամրապնդեց հայրենասիրական ոգին, ազգային արժանապատվությունն ու միասնության գիտակցությունը:

9.Կահավորվածությունը՝    գերազանց:                                                                                             10. Ներկաները՝  Տնօրենի ժ/պ՝ Ա .Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ի.Թևանյան, ուսուցիչներ՝ Մ.Ադամյան, Հ.Գրիգորյան, Մ.Օսիպյան, Ժ.Մինասյան, Ս.Փարսադանյան:




Комментариев нет:

Отправить комментарий