среда, 14 мая 2014 г.

Ինտեգրվող դաս-ցերեկույթ Մաթեմատիկան և երաժշտությունը Եղեգի միջնակարգ դպրոցում

Մայիսի 12-ին Եղեգի միջնակարգ դպրոցում բնագիտական մեթոդմիավորումը կազմակերպել էր ինտեգրվող դաս-ցերեկույթ` << Մաթեմատիկան և երաժշտությունը>>: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 4-7 –րդ դասարանցիները: Այն ուներ ուսանելի բնույթ և նպատակ ուներ սովորողներին հասցնել կոտորակների կիրառական ոլորտները և մասնավորապես կոտորակենրի դերը նոտաների տևողությունն ուսուցանելու գործընթացում: Միջոցառումն սկսվեց և ավարտվեց << Ազգ իմ փառապանծ>> երգով, որի տեքստը վանկատված պատրաստված էր ստվարաթղթի վրա: Միջոցառման առաջին հատվածում գործնականորեն ցույց տվեցին << ամբողջ>> և << կոտորակ>> հասկացությունները և գրվեցին սովորղների կողմից : Իսկ երկրորդ մասում նրանց ծանոթացվեց 44 ; 12 ; 18 ; 116 տևողությամբ նոտանների հնչեղությանը դաշնամուրի վրա և գրառումը ստվարաթղթի վրա: Սովորողները այնուհետև լսելով երգը դաշնամուրի նվագակցությամբ, տեղադրեցին նոտաների տևողությունները վանկատված տեքստում: Վերջում մարդը նմանեցվեց կոտորակի. համարիչն այն է, ինչ կա, իսկ հայտարարը` այն, ինչ նա մտածում է իր մասին: Քննարկումը տարավ նրան, որ պետք չէ սեփական անձի նկատմամբ ունենալ մեծամտությանը հավասարվող կարծիք, միաժամանակ պետք չէ քարկոծել սեփական << Ես>>-ը:
Հայրենասիրական երգի կատարումով և իրենց մասնատած թխվածքը ճաշակելով, սովորողներն ավարտեցին միջոցառումը
Միջոցառումը կազմակերպել էին բնագիտական մեթոդիավորման նախագահ Նունե Ստեփան և մաթեմատիկայի ուսուցչուհի Մարիաննա Խաչատրյան