среда, 30 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Աշակերտական խորհրդի 2015-2016 ուստարվա հերթական նիստը:

2015թ.-ի սեպտեմբերի 30-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ  Աշակերտական խորհրդի հերթական նիստը:  
 Օրակարգում.
1.Աշակերտական խորհրդի հանձնախմբերի և ակումբների կազմավորման մասին և 2015-2016 ուստարվա ԱԽ-ի  աշխատանքային պլանի նախագծի  մասին  / հաղորդող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:    
2.Դպրոցի կառավարման , մանկավարժական  և  ծնողական խորհուրդներին ,ինչպես նաև տնօրենությանը՝ սովորողներին անմիջական վերաբերվող  աշխատանքներում աջակցելու մասին /զեկուցող՝ ԱԽ
նախագահ՝ Ս.Խաչատրյան/:
3.Դպրոցի դասղեկների հետ համագործակցելու՝  նրանց տարեկան աշխատանքային  պլանով նախատեսված միջոցառումներին աջակցելու մասին/զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:
  4.Դպրոցում սովորողների կարգապահության բարելավվման մասին դպրոցի տնօրենին առաջարկություն ներկայացնելու մասին /հաղորդող՝  ԱԽ նախագահ Ս. Խաչատրյան /:
5. Սեպտեմբերին աշակերտների կատարած աշխատանքների հաշվետվության մասին՝ /զեկուցող՝ ԱԽ նախագահ Ս.Խաչատրյան/:
6.Ընթացիկ հարցեր:
Վերջում ԱԽ –ի նորընտիր նախագահ Սեյրան Խաչատրյանը շնորհավորեց ԱԽ անդամներին և մաղթեց բեղուն 2015-2016 ուստարվա աշխատանքային գործունեություն:


вторник, 29 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Ձեռագրի մրցույթ անգլերենից:


1.Օրվա իրադարձությունը` ձեռագրի մրցույթ  անգլերենից:
2.Անվանումը՝    <<Let the word burn through you>>:
3.Կատարման  ժամկետը՝     29.09.2015թ. :
4.Պատասխանատուն՝         Ա. Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    Մ. Օսիպյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Զարգացնել  աշակերտների  վայելչագրության՝ գեղեցիկ  գրության արվեստը:
7.Համառոտ   նկարագրությունը   /կառուցվածքը, տարբեր  մասերի 
կենսագործումը  և  այլն/:
Նախքան մրցույթը սկսելը ուսուցչուհին ներկայացրեց, թե ինչ է վայելչագրությունը՝ ընդգծելով, որ մարդու ձեռագիրը նրա բնավորույթունն է: Որպես արտագրության նյութ՝ ընտրվել էր տվյալ դասարաններին համապատասխան կարճ տեքստեր :
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում  էին    4-12-րդ   դասարանների  աշակերտները:
10.Ակտիվ  էին.   4-12-րդ  դասարանների  բոլոր  աշակերտները
11. Ներկաները.  դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը,ուսուցիչներ, դասղեկներ,աշակերտներ:


понедельник, 28 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց _ Մեր մեծերը անկյան թարմացում

1.Օրվա իրադարձությունը՝   անկյան թարմացում:
2.Անվանումը՝   <<Մեր մեծերը>>
3.Կատարման ժակետը   28.09.2015թ. :
4.Պատասխանատուն՝   տնօրեն` Մ. Գանդալյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    գրադարանավար` Ն.Իսակյանիզիկայի ուսուցչուհի` Մ.Ավագյան:
6.Նպատակ /ներ/ ը.
Աշակերտների մեջ  առաջացնել  ազնիվ ձգտումներ ու զգացմունքներ մեր մեծերի ու նրանց ստեղծագործությունների նկատմամբ ` ավելի արտահայտիչ  դարձնելով  նրանց խոսքը:
. Աշակերտներն   իմանան  սեպտեմբերին    ծնված   մեծերին:

7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Աշակերտներնը   ներկայացրին հետաքրքիր հուշեր , փաստեր  Ծերենցի , Օտյանի կյանքիցարտասանեցին Սայաթ- Նովայի  ստեղծագործություններից , տեղեկություններ  հաղորդեցին  Բյուրականի աստղադիտարանի մասին:
8.Կահավորվածությունը՝    գերազանց:
9.Մասնակցում էին     4-12-րդ  դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին
Նարեկ Ավանեսյանը , Էրիկ Գրիգորյանը, Սիրանուշ  Սահակյանը, Դավիթ Առաքելյանը, Մարգարիտա Գևորգյանը, Մարիա Մարկոսյանը, Գառնիկ Սահակյանը, Սեյրան Խաչատրյանը, Սամվել Մելքոնյանը, Նաիրա Մարկոսյան:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները:


пятница, 25 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ԱԽ նախագահի ընտրություն

2015թ. սեպտեմբերի 25-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություն: Ընտրության համար կազմվել էր հատուկ հանձնաժողով՝ 3 հանձնաժողովի անդամ և որպես դիտորդ՝ ուսուցչուհի՝ Ա.Առաքելյանը, որոնց անմիջական հսկողությամբ ընտրությունն անցավ թափանցիկ և անաչառ՝ համապատասխան ընտրական կանոններին: Քվեարկությանը մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները՝ 25 քվեարկող, որոնցից 1 բացակա, 1 անվավեր, 3 դեմ, 20 կողմ: Ձայների մեծամասնությամբ ԱԽ նախագահ ընտրվեց Սեյրան Խաչատրյանը, իսկ քարտուղար՝ Նաիրա Մարկոսյանը: Այնուհետև անցկացվեց հարցազրույց  նորընտիր ԱԽ նախագահի, հանձնաժողովի անդամների և դիտորդ՝ Ա.Առաքելյանի հետ:  Ներկա էին՝ դպրոցի տնօրեն՝ Մ.Գանդալյանը, <<Հայասատանի պատանեկան նվաճումներ>> կազմակերպության Սյունիքի մարզի համակարգող՝ Անահիտ Սահակյանը, ԴԱԿ ՝ Ա.Մնացականյանը, ուսուցիչներն ու աշակերտները:

четверг, 24 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - ԱԽ նախագահի թեկնածուի նախընտրական վերջին քարոզչությունը

Այսօր Եղեգի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, ԱԽ նախկին քարտուղար Սեյրան Խաչատրյանը, ով ԱԽ նախագահի թեկնածություն է դրել, դպրոցում անցկացրեց նախընտրական վերջին քարոզչությունը՝ դպրոցի տնօրենությանը, ուսուցիչներին ու աշակերտներին ներկայացրեց իր ծրագրի կարգախոսը, ծրագրում նախատեսված աշխատանքները: Նա իր գովազդում թողել է նաև անձնական տվյալներ՝ ինքնակենսագրությամբ:

Ի դեպ՝ 2015-2016 ուստարում դպրոցը չունի ԱԽ նախագահի այլ թեկնածու: Աշակերտներին դուր եկավ Ս.Խաչատրյանի ներկայացրած ծրագիրը, ոգևորիչ էր հատկապես կարգախոսը՝ <<Միասին կարող ենք ավելին>>: 2015թ.-ի սեպտեմբերի 25-ին տեղի կունենա ԱԽ նախագահի ընտրություն:

вторник, 22 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ընդհանուր ժողով:

2015թ. սեպտեմբերի 22-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ընդհանուր ժողով: Դպրոցի տնօրեն Մ.Գանդալյանը զեկուցեց <<Ներքին գնահատում–2015>>-ի հաշվետվությունը: Այնուհետև ներկայացրեց 2015-2016 ուսումադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, որից հետո խոսեցին սովորողների թեմատիկ տետրերի և դասագրքերի մասին: ԾԽ նախագահ Ա.Անդրեասյանը զեկուցեց 2014-2015 ուստարվա ԾԽ-ի տարեկան հաշվետվությունը: Յուրաքանչյուր դասարանից ընտրեցին ԾԽ-ի անդամ և հաստատեցին ծնողական խորհրդի թվակազմը՝ 12 անդամ: Վերջում տեղի ունեցավ ԾԽ նախագահի  ընտրություն: Արդյունքում ԾԽ նախագահ ընտրվեց  Ամալյա Անդրեասյանը, իսկ քարտուղար ընտրվեց  Գայանե Ոսկանյանը:

воскресенье, 20 сентября 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հայաստանի անկախությանն նվիրված միջոցառում

1.Օրվա իրադարձությունը՝     միջոցառում:
2.Անվանումը՝  <<Հայն ու հայկականը>>:
3.Կատարման ժամկետը՝  19.09.2015թ.
4.Պատասխանատուն՝   հումանիտար մ/մ նախագահ՝  Ա.Մնացականյան:
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  զինղեկ՝ Ժ.Մինասյան և դասղեկ՝ Ա.Առաքելյան:
6.Նպատակ /ներ/ ը.
v   Տոնել ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը:
v  Աշակերտների մեջ սեր սերմանել հայրենիքի և նրա մշակույթի նկատմամբ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Միջոցառումը ազդարարվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին  Հայաս-տանի անկախության  հռչակման
մասին, հիշատակեցին  մեր մեծերի խոսքերը հայրենիքի մասինՀնչեցին  հայրենասիրական  բանաստեղծություններ, թևավոր խոսքերՄիջոցառման մասնակիցներին  հայրենասիրական  ոգով լցրեցին  աշակերտների կատարած հայրենասի-րական երգերն ու ազգային  պարերը:                                              Միջոցառումը շարունակվեց խաղ-մրցույթով, որի հարցերը  նույնպես նվիրված էին  Հայաստանին:  Մրցույթը կայացավ 2 փուլովորին  մասնակցում էին 3 թիմ+
՝ <<Կարմիր>>,  <<Կապույտ>>  << Ծիրանագույն>> : Մրցույթի երկրորդ փուլը ներառում էր բլից հարցեր:
8.Կահավորվածությունը՝  լավ:
9.Մասնակցում էին    3-12-րդ    դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Սահակյան Գառնիկը, Մարկոսյան Նաիրան, Առաքելյան Դավիթը, Մելքոնյան  Սամվելը, Գևորգյան Մարգարիտան, Սահակյան Սիրանուշ, Պապյան Աստղիկը;
11. Ներկաները.  տնօրեն Մ Գանդալյանը, ուսուցիչները, համայնքի բնակիչները, ծնողները: