вторник, 28 января 2014 г.

----------------------------------


Այսօր Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է: Բանակն անցել է բավականին ծանր, բարդ և խոչընդոտներով լի ուղի, սակայն այսօր հաստատուն և ամուր կանգնած է իր ոտքերի վրա՝ պատրաստ անառիկ պահելու մեր սահմանները թշնամու հարձակումներից և հետ մղելու ցանկացած գրոհ:

Շնորհավո՛ր տոնդ, հայ զինվոր

пятница, 24 января 2014 г.

Ընթերցման օլիմպիադայի դպրոցական փուլը

2014 թ.-ի  հունվարի 24-ին  Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ընթերցման օլիմպիադայի  դպրոցական փուլը: Մրցույթը կայացել է ըստ ընթերցման օլիմպիադայի անցկացման կարգի:




Արձագանք ակումբի կողմից Հանդուրժողակունություն թեմայով միջոցառում

  Ս/թ հունվարի 24-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ <<Հանդուրժողականություն>> թեմայով  միջոցառումը: Միջոցառումը ղեկավարում էին Անահիտ Մանասյանը և Սեյրան Խաչատրյանը:Սկզբում նրանք ծանոթացան,թե աշակերտները ինչ են հասկանում հանդուրժողականություն ասելով:Աշակերտները շատ լավ ծանոթ էին թեմային և մեծ ակտիվությամբ ու հետաքրքիր մտքերով քննարկումն ավելի բուռն էին դարձնում:


Արձագանք ակումբի կողմի Մարդու իրավունքներ թեմայով միջոցառում

Ս/թ դեկտեմբերի 23 <<Մարդու իրավունքների>> միջոցառում:Միջոցառումը ղեկավարում էին Գոհար Սահակյանը և Նաիրա Մարկոսյանը:Նրանք միջոցառման սկզբում փորձեցին ծանոթանալ , թե որքանով են երեխաները իրազեկ իրենց իրավունքներին:Միջոցառման  ընթացքն ավելի հետաքրքիր դարձնելու համար երեխաներին բաժանվեցին թերթիկներ,որտեղ նրանք գրեցին իրենց իրավունքներից մի քանիսը:


Արձագանք ակումբի կողմից տիկնիկների պատրաստում

Արձագանք ակումբի 6 աշակերտ«Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագրի կողմից կազմակերպված ճամբարից ստացաց գիտելիքները փոխանցեցին  ակումբի մյուս անդամներին:
Եվ ահա սկսում է միջոցառումների շարանը:Հետաքրքրություն հաղորդելու համար նրանց առաջին թեման <<Տիկնիկագործությունն>> էր:Երեխաները իրենց տներից բերեցին   բազմերանգ կտորներ,որպեսզի լիարժեք և ամբողջական տեսք ստանա իրենց պատրաստվող տիկնիկի կերպարը:Տիկնիկների պատրաստումից հետո  դպրոցի <<Թատերական>>ակումբն առաջարկեց <<Արձագանք>> ակումբի հետ համագործակցել և բեմադրել մի  հետաքրքիր պատմություն ակումբի պատրաստած տիկնիկների միջոցով:Ամանորյա հանդեսին <<Արձագանք>>ակումբը հանդես եկավ   տիկնիկների ցուցադրությամբ:Համայնքի բնակիչների,ծնողների,մանկավարժների և տնօրինության կողմից արժանացան գովասանքի:

среда, 1 января 2014 г.

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Սիրելի' ընթերցողներ
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ ամանորյա տոների կապակցությամբ:
 Մաղթում, որ 2014 թվականը լինի իսկական հաջողությունների, մեծ հաղթանակների ու նվիրական երազանքների իրականացման տարի:
ԱԽ ցանցին ցանկանում ենք նոր հաջողություններ  և նվաճումներ ՝ ակտիվ գործունեությամբ , իսկ World Vision  կազմակերպությանը   նորանոր ծրարգրեր և ձեռքբերումներ:
Եղեգի միջնակարգ դպրոցը իր խորին  շնորակալությունն է  հայտնում World Vision կազմակերպությանը 2013 թվականին մեզ  աջակցելու և զորավիգ լինելու համար:


  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ