пятница, 27 декабря 2013 г.

ԱՄԱՆՈՐԸ Եղեգի միջնակարգ դպրոցում

2013թ. դեկտեմբերի 26-ին Եղեգի միջնակարգ դպրոցում կայացավ ամանորյա միջոցառում:Միջոցառման իրականացնողները աշակերտական և ծնողական խորհուրդներն էին:Միջոցառումն  իրականացավ համայնքային մակարդակով:Տոնական հանդեսն սկսվեց  հաղորդավարների ջերմ ողջույնի խոսքով :Նրանք բոլորին մաղթեցին ,որ այս միասնությունն ու ակտիվությունը պահպանվի ամբողջ տարվա ընթացքում :
Հաղորդավարները  ողջույնի խոսքով սկսում են միջոցառումը



 Այնուհետև տարբեր դասարանների աշակերտները  ներկայացրեցին  իրենց ելույթները:5-րդ դասարանցիները իրենց ծաղրածուի մուտքով ազդարարեցին Նոր տարվա սկիզբը, այնուհետև արտասանեցին մի շարք բանաստեղծություններ և երգեցին ամնորյա երգեր:Բեմահարթակը տրամադրվեց 6- 7-րդ դասարանցիներին:Նրանք նույնպես իրենց մաղթանքի խոսքերը հղեցին բոլորին:Այնուհետև ներս հրավիրվեցին 8-րդ դասարանի 3 տղաները,ովքեր իրենց հումորով և դերասանական տաղանդով փայլեցին բեմում՝ ներկայացնելով դպրոցի առօրյան և 3 ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:Բեմ հրավիրվեցին 10-րդ դասարանի աղջիկները ,ովքեր  արտասանեցին,մաղթանքներ հղեցին և վերջում ներկայացրեցին 2014թվականի նորաձևությունը:Այնուհետև բեմը տրամադրվեց  12-րդ դասարանցիներին ,ովքեր վերջին անգամ էին Նոր տարին նշում իրենց հարազատ դպրոցում:Նրանք երգեցին և ներկայացրեցին 2014թվականի աստղագուշակը:
Միջոցառման ընթացքում խաղացինք մի շարք խաղեր:Դրանք հետաքրքիր էին և զվարճալի :
Եվ ահա  ներս եկան տարրական դպրոցի փոքրերը:Հաղորդավարները նրանց մուտքն  ազդարարում էին հետաքրքիր հումոորային խոսքերով:Ամենալավագույն ելույթը Գոռ Ստեփանյանի  և Նարեկ Ավանեսյանի ելույթն էր : Գոռ Ստեփանյանին ներկայացրեցին որպես <<Միս գեղեցկության >> հաղթող,  և Նարեկ Ավանսյանի հետ պարեց տանգո:Դպրոցի տնօրենը փոքրիկների նվիրեց  ազգային վիճակախաղի տոմսեր: Իրենց ելույթներով հատկապես աչքի ընկան 2-4-րդ դասարանի աշակերտները:
Ամանորյա ղողանջների ներքո  տոնական դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր  հանդիսականներին մաղթեցին սեր,առողջություն,խաղաղություն,համբերություն և ամենայն բարիք:Այնուհետև ցուցադրվեց ֆիլմ ԱԽ-ի, ԾԽ-ի սեպտեմբերից դեկտեմբեր իրականացրած միաջոցառումնների մասին և ամփոփեցին <<Ձմեռն իմ համայնքում>> մրցույթի ,որի հաղթող ճանաչվեց՝ Էրիկ Սահակյանը:
Իրենց շնորհավորանքն ու մաղթանքը հղեցին դպրոցի տնօրեն՝Մերի Գանդալյանը , Համայնքնապետ՝Վյաչեսլավ Մարկոսյանը:Իսկ ԴԽ-ի և ԱԽ-ի նախագահները պատվոգրեր շնորհեցին  դպրոցի գործունեությանը ակտիվ մասնակցողներին:
1-4-րդ դասարանցիները  ստացան նվերներ  ՀՀ Սյունիքի մարզպետ ՝ Վահե Հակոբյանի կողմից:Իսկ <<Վորլդ Վիժն >>  Կապանի ՏԶԾ-ի կողմից  դպրոցը ստացավ թափամեղմիչ (буфер) ,և իսկ աշակերտներին  նվիրեցին  հագուստներ :
Դահլիճում տիրում էր տոնական տրամադրությունը . իշխում էր  երգն ու պարը ,սերն ու 
խնդությունը:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ    






5-րդ դասարանի մուտքը ծաղրածուով



5-րդ դասրանի աշակերտներ







6-7-րդ դասարանի աշակերտներ



Ամեն սեղանից 3 մաղթանքներ էին հղվում մյուսներին














8-9-րդ դասարանի տղաները









9-րդ դասարանի աղջիկները



Միջոցառման հաղորդավարները



Աթոռի տակ թիթեռներ գտնողները պետք է տանգո պարեին ահա և նրանք





12-րդ դասարանցիները 





Տարրական դպրոցի ուսուցչուհինները հաղորդավարի կերպարում



Տարրական դպրոց







Գայուշ Ստեփանյանի (Գոռ Ստեփանյանի ) մուտքը



Գայուշ Ստեփանյանի (Գոռ Ստեփանյանի ) և Նարեկ Ավանեսյանի պարը











Ձմեռ Պապի և Ձյունանուշիկի այցը

















ՀՀ Սյունիքի մարզպետ՝ Վահե Հակոբյանի նվերների բաժանումը



Պարում են բոլորը







<<Հիսուսի Ծնունդը>> բեմականացում դպրոցի  Թատերական ակումբի կողմից

















<<Վիճակ>>խաղի ժամանակ Գառնիկ Սահակյանը պետք է 
տանգո պարեր Հռիփսիմե Հայրապետյանի հետ

<<Վիճակ >>խաղի ժամանակ




Комментариев нет:

Отправить комментарий