суббота, 17 ноября 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Մայրենի ,, առարկայից 4-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝    բաց դաս:
2.Առարկան՝  Մայրենի:
3.Դասի թեման/ վերնագիրը՝    Հ. Շիրազի  <<Մայրս>>:
4.Կատարման ժամկետը՝     16.11.2018թ.
5.Պատաս խանատուն՝    առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան:
6. Ուսուցիչ՝   դասվար Վ. Մինասյան:
7.Նպատակ /ներ/ ը. 
v  ընթերցել բանաստեղծությունը համապատասխան հնչերանգով:
v  բանավոր խոսք կազմել,հարստացնել աշակերտների գիտելիքները:
v  տեսնել ու գնահատել բանաստեղծության բառերի պատկերավորությունն ու արտահայտչականությունը:
v  վերլուծել բանաստեղծության միտքը, փոխաբերական իմաստը:
v  բնագրից դուրս գրել փոխաբերական իմաստով գործածված բառերը:
v  ամրապնդել աշակերտների գիտելիքները բառի ուղղակի և փոխաբերական իմաստների վերաբերյալ:
8.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
2018 թվականի նոյեմբերի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Մայրենի>> առարկայի ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվեց բաց դաս՝ 4-րդ դասարանում:  Դասվար Վ. Մինասյանը խթանման փուլը սկսեց մտագրոհով, որից հետո աշակերտները երաժշտության ներքո ունկնդրեցին բանաստեղծությունը: Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ բացատրելով անծանոթ բառերն ու հասկացությունները: Այնուհետև հաղորդվեց լրացուցիչ տեղեկություններ հեղինակի կյանքի մասին՝ հարստացնելով աշակերտների գիտելիքները: Աշակերտները դասին բավականին ակտիվ էին, հանդես եկան մոր մասին ասույթներով և բանաստեղծություններով, որից հետո մայրիկ բառով կազմեցին աքրոստիկոս՝ նպատակ ունենալով աշակերտների մոտ զարգացնել բանավոր խոսք կազմելու կարողությունները: Դասի վերջում  <<հարց ու պատասխան>> մեթոդի կիրառմամբ ամփոփվեց նոր նյութը և հանձնարարվեց տնային աշխատանքը:
9.Կահավորվածությունը՝    գերազանց:
10. Ներկաները.  Տնօրեն՝ Ա.Հովհաննիսյան, ԴԱԿ՝ Ա. Մնացականյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Մ. Օսիպյան, ռուսաց լեզվի ուսուցչուհի՝ Հ. Գրիգորյան, ֆիզիկայի ուսուցչուհի՝ Ս. Սարգսյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Ա. Թորոսյան, օպերատոր՝ Ա. Խաչատրյան:




















Комментариев нет:

Отправить комментарий