четверг, 26 апреля 2018 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Հայոց մեծ եղեռնի 103-րդ ամյակին նվիրված միջոցառում՝ ,, Աշխարհ, մի լռիր... ,,


1.Օրվա իրադարձությունը՝     Հայոց մեծ եղեռնի 103-րդ ամյակին  նվիրված միջոցառում
2.Անվանումը՝   <<Աշխարհ, մի լռիր…>>
3.Կատարման ժամկետը՝    23.04.2018թ.
4.Պատասխանատուն՝    Հումանիտար մեթոդմիավորման նախագահ ` Ի. Թևանյան
5. Կազմակերպիչ /ներ/ը՝  Պատմության և աշխարհագրության ուսուցչուհի ` Ս. Հարությունյան
6.Նպատակ /ներ/ ը. 
*      Հիշեցնել աշխարհին, որ ոչ միայն հիշում ենք, այլ , նաև պահանջում :
*      Հարգանքի տուրք մատուցել հայոց մեծ եղեռնի 1.5մլն անմեղ զոհերի հիշատակին:
7.Համառոտ  նկարագրությունը  /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:  
Պատմության ուսուցչուհի Ս. Հարությունյանը հանգամանալից ներկայացրեց  1894-1923թթ  Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը: Աշակերտները երաժշտության ներքո կատարեցին մոմավառություն :Այնուհետև աշակերտները համառոտ ներկայացրեցին երիտթուրքերի կողմից իրականացված հրեշավոր ոճրագործության մասին տվյալներ և հանդես եկան ցեղասպանության միջազգային ճանաչման նոր սերնդի պահանջատիրոջ կարգավիճակով:Հնչեցին երաժշտական կատարումներ և արտասանվեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծություններ:
9.Կահավորվածությունը՝    լավ:
10.Մասնակցում  էին    5-11-րդ   դասարանների  աշակերտները: 
11.Ակտիվ  էին.  Մասնակից բոլոր աշակերտները:
12. Ներկաները.  Տնօրեն,  ուսուցիչներ , աշակերտներ:











Комментариев нет:

Отправить комментарий