вторник, 3 мая 2016 г.

,,Մաթեմատիկական թելադրություն,, և ,,Թվաբանական լոտո ,,

1.Օրվա իրադարձությունը՝   Մրցույթներ:
2.Անվանումը՝ << Մաթեմատիկական թելադրություն>> և <<Թվաբանական լոտո>>:
3.Կատարման ժակետը`   03.05.2016թ.:
4.Պատասխանատուն՝  տարրական մեթոդմիավորման նախագահ  ` Ա. Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝    դասվարներ` Ա. Պողոսյան, Ն. Իսակյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտների  մեջ զարգացնել  ուշադրության , լսելու   և արագ կողմնորոշվելու  կարողություններժամանակն արդյունավետ  օգտագործելու  
հմտություն:
. Աշակերտները  կարողանան  գտնել  և ընդունել  սեփական  սխալներն ու  թերությունները:
.Ամրապնդել   բազմապատկման   և բաժանման  գործողությունների  կատարումը , նպաստել  արագ  և ճիշտ հաշվելու  հմտությունների  ձևավորմանը:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016 թ.  << Մաթեմատիկա>>  առարկայի    մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում  անց ենք կացրել  <<
Մաթեմատիկական  թելադրություն>>  և  << Թվաբանական լոտո>> մրցույթները:Մինչ  խաղ- մրցույթներն  սկսելը   դասվարները  ներկայացրեցին  հետաքրքիր փաստեր   թվերի  մասին ` կարևորելով  Լոմոնոսովի  խոսքերը. << Մաթեմատիկան  պետք է  սիրել թեկուզ  նրա համար , որ կարգի է բերում  մեր միտքը>>:    Նախապես, ըստ  թեմաների  և դասարանների  կազմված  հարցերն ու առաջադրանքները  թելադրվեցին  աշակերտներին` յուրաքանչյուր  հարցից  հետո  պահպանելով որոշակի  դադար: Հարցերը  տրվում  էին  հեշտից բարդ  սկզբունքով: Աշակերտները  գրեցին  հարցերի
համարներն ու  պատասխանները: Այնուհետև  ամփոփելով  մաթեմատիկական թելադրության արդյունքներն ` անցան թվաբանական լոտոյին:Մինչ  լոտոն սկսելը Ա. Պողոսյանը  բացատրեց   խաղի կանոնները , որից  հետո  աշակերտները , ստանալով  իրենց  քարտերը  և կտրոնները , սկսեցին խաղը: Խաղն ավարտվեց  այն ժամանակ , երբ աշակերտներից  մեկը  ծածկեց  քարտում  առկա բոլոր  արտահայտությունները:  << Մաթեմատիկական թելադրությունում >>  հաղթող  աշակերտներ`    1-ին դասարանի աշակերտուհի Մարիանա Պողոսյանը, 2-րդ դասարանի աշակերտ  Սամվել Սիմոնյանը, 3-րդ դասարանի աշակերտ  Արթուր Ոսկանյանը  , 4-րդ դասարանի աշակերտ  Նարեկ ավանեսյանը  և  << Թվաբանական լոտոյում>>  հաղթող  Նարեկ Ավանեսյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի:

8.Կահավորվածությունը՝  գերազանց:                                                                                  9.Մասնակցում էին        1-4 րդ   դասարանների  աշակերտները:                                         10. Ներկաները.  տնօրեն` Մ. Գանդալյան , ԴԱԿ` Ա. Մնացականյան, մաթեմատիկայի ուսուցիչ`    Ն. Բադալյան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Ժ. Մուսայելյան:










Комментариев нет:

Отправить комментарий