вторник, 11 февраля 2014 г.

Արձագանք ակումբը լուծում է բնապահպանական խնդիրներ

Եղեգի միջնակարգ դպրոցում <<Արձագանք>> ակումբը բացահայտել էր բնապահպանական հարցերին վերաբերող խնդիրներ և փետրվարի 10- ին դպրոցում համայնքի ղեկավարի, ավագանու, բնակիչների, ուսուցիչների և աշակերտների ներկայությամբ փորձեց բարձրաձայնել բացահայտված խնդիրները, ակնկալելով դրական լուծումներ:
Համայնքում բացահայտված խնդիրներն են`
. անտառահատումներ
. շրջակա միջավայրի աղտոտում
Հիմնականում ընտրվել են այդ երկու խնդիրներն,քանի որ համայքնում անտառները նոսրացել են, և չկա աղբահանություն:











Ակումբի անդամները, ակումբի ղեկավարը և դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհին ելույթ ունեցան տարաբնույթ զեկույցներով և կոչ արեցին պահպանել շրջակա միջավարը,հիշեցնելով` վնասելով շրջակա միջավարը վնասում ենք ինքներս մեզ:
Դիմեցին համայնքի ղեկավարին լուրջ  վերաբերի խնդրին և խիստ պատիժ նախատեսի օրինախախտներին: Համայնքի ղեկավարը խոստացավ հետևողական լինել այդ հարցում, իսկ բնակիչներն իրենց հերթին խոստացան չկտրել կանաչ ծառերն ու իրենց փոքրինկերի մաքուր օդը չպակասեցնել:
Մյուս խնդիրը պակաս կարևոր չէր: Համայնքում չկա աղբահանություն և բնակիչները աղբը նետում են մոտակա ձորը վնասելով թե' իրենց ,թե' իրենց երեխաների առողջությունը:
Ակումբի անդամներն առաջարկեցին կիրառել կոմպոսի տարբերակը, որի ժամանակ աղբը, չորացած տերևները ծածկում են հողի մեջ և որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո ստանում են պարարտանյութ, որն օգտագործում են բերքի բերրիությունն ապահովելու համար:
Ակումբի անդամներն ու ղեկավարը դպրոցի տնօրենի օգնությամբ պատրաստել էին տարբեր պաստառներ և փակցրել այդ պաստառները դպրոցի ցանկապատերին, որ բոլոր աշակերտներն անընդհատ տեսնեն ու փորձեն իրենց լուման ունենան շրջակա միջավայրի պահպանության հարցում: Փակցրած պաստառներն ունեին հետևյալ բովանդակությունը.
. Հնարավորինս մաքուր մթնոլորտ
. Թող հարատևի անտառը
. Պատասխանատու ենք բնության մաքրության համար
Ակումբի անդամները որոշեցին գարնանը կատարել անվանական ծառատունկ, և պարբերաբար կատարել շաբաթօրյակներ շրջակա միջավայրում:

Նրանք դիմեցին գյուղապետին, դպրոցի տնօրենին համայնքի ավագանուն մասնակից լինել գործընթացին և օգնել միասին հասնել խնդրի դրական լուծմանը: Վերջիներս էլ խոստացան օգնել , աջակցել և փորձել լուծել բարձրաձայնված խնդիրները:

Комментариев нет:

Отправить комментарий