суббота, 15 февраля 2014 г.

Տեառնընդառաջ և Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության տոնակատարություններ

Եղեգի միջնակարգ դպրոցում ԱԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Տեառնընդառաջ  և  Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության տոնակատարություններ: Փետրվարի 14-ին  դպրոցի  բակում համախմբվել էին  համայնքի բնակիչները,աշակերտներն  ու ուսուցիչները:Սկզբում աշակերտները ներկայացրեցին Տեառնընդառաջի խորհուրդը և սովորույթները:Դրանից  հետո  վառվեց  Տեառնընդառաջի խորհրդանիշ հանդիսացող կրակը:Կրակի շուրջ երգեցինք  քրիստոնեական երգեր:

Այնուհետև բաժանվեցին ավանդական խնձորները՝վրան շարված կոպեկներ:Իսկ հետո  զարդարվեց տոնական ծառը կանաչ ,կարմիր ժապավեններով (որոնք  խորհրդանշեցին  փեսայի կոսմանդը):Հաջորդ օրը նշեցիննք <<Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության >>տոնակատարությունը: Սկզբում ներկայացրեցինք  տոնի խորհրդանիշը:Այնուհետև բաժանվեցին ծնողների կողմից պատրաստված աղի բլիթները:Տոնին հետաքրքրություն հաղորդելու համար  դրել էինք  արկղ, և ցանկացողները անանուն նամակներ էին գրել ,որոնք այնուհետև բաժանվեցին հասցեատերերին:Այնուհետև բոլորով խաղացին     <<աղջիկ փախցնոցի>> և <<թաշկինակ>> Ավարտելով երկօրյա տոնակատարությունը  կոչ աշակերտական խորհուրդը կոչ արեց բոլորին ,որպեսզի կարևորեն  քրիստոնեական տոները և դրանց պահպանումը:


























Комментариев нет:

Отправить комментарий