среда, 9 апреля 2014 г.

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում Եղեգի միջնակարգ դպրոցում

Գարունը նոր կյանքի սկիզբն է, բնության զարթոնքը, նոր հույսերի ու ակնկալիքների տոնը: Այն պետք է տոնել յուրովի ու աշխույժ տրամադրությամբ:Հենց այդ մտայնությամբ էլ ապրիլի 7-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տարրական դասարանի աշակերտները կազմակերպել էին մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում: Միջոցառում, որ յուրահատուկ էր, միջոցառում, որ անսովոր իրարանցում էր առաջացրել դպրոցում, միջոցառում, որ դպրոց էր հրավիրել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին:Գարնանային թարմությամբ ու ուրախ տրամադրությամբ անցավ միջոցառումը: Փոքրիկները իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, երգ ու պարով շնորհավորեցին բոլոր կանանց և մայրերին`մաղթելով նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն,իսկ թատերական ակումբի նախագահը իր գեղեցիկ բեմական ելույթով հիացրեց բոլոր ներկաներին:
Միջոցառումը ինքնատիպ և յուրահատուկ էր,որի ապացույցը ներկաների հուզմունքն էր` հատկապես տնօրենի,որն իր խոսքում մեկ անգամ ևս շնորհավորեց բոլոր մայրերին ` ցանկանալով , որ երբեք նրանք իրենց միայնակ չզգան և իմանան, որ միշտ կան մարդիկ, որոնց համար նրանք կյանքից էլ թանկ են …









Комментариев нет:

Отправить комментарий