пятница, 25 апреля 2014 г.

Սուբ Զատիկը՝ Հիսուսի հարության տոնը Եղեգի միջնակարգ դպրոցում

Ապրիլի 18-ին տոնախմբություն էր Եղեգի միջնակարգ դպրոցի բակում: Դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին տոնելու Սուբ Զատիկը՝ Հիսուսի հարության տոնը:
Գյուղից հավաքված ազգագրական իրերով ստեղծվել էր ազգային կոլորիտ
Հնչում էր ազգագրական երգն ու պարը.
Յալալի, տերն հարություն է առել…
Տղաներն իրենց պատրաստած կարկաչաներով պարբերաբար քշում էին չար ուժերը.
-Չըխկ-չըխկ, չար ուժերը քշենք, առատ բերք ու բարիք պարգևենք Եղեգի բնակիչներին:
Կարկաչա, կարինկաչա,
Սև հավիս հավկիթը դուս փերեք
Կամ
Ով տա իմ էրկու ծուն՝
Աստված պահե իր հոգուն:
Եկեղեցու զանգերն ազդարարեցին Հիսուսի հարությունը և խմբերը ողջունեցին միմյանց.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց
-Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Միջոցառման ընթացքում հնչեց նաև Տերունական աղոթքը:
Ձևավորված զատկական սեղանների շուրջ ձվակռիվ էր, իսկ տատին թոռնիկների համար իրենց սիրած չամչով փլավն էր մատուցում ազգային զուռնայի ներքո;
Տոնախմբությունը շարունակվեց ազգային խաղերի մթնոլորտում՝ Տղաները խաղացին հեր-հեր,խմբերը պարան ձգեցին ազգային քոչարու երանգների ներքո;
Հավատում ենք, որ հարության լույսով զորացող մեր հայրենիքում մեզ մշտապես ուղեկից կլինեն հույսը,հավատը և սերը:






Комментариев нет:

Отправить комментарий