понедельник, 2 декабря 2019 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - Բաց դաս ,, Կենսաբանություն ,, առարկայից 8-րդ դասարանում


1.Օրվա իրադարձությունը՝   Բաց դաս 8-րդ դասարանում:
2.Առարկան՝     <<Կենսաբանություն>>:
3. Դասի թեման/ վերնագիրը՝  << Արյան ձևավոր տարրերի կառուցվածքն ու ֆունկցիաները>>
4.Կատարման ժամկետը՝    26.11.2019թ.:
5.Պատասխանատուն՝    Առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան
6. Ուսուցիչ՝     Ա. Կոստանդյան
7.Նպատակ /ներ/ ը.
Իմանա արյան բաղադրության մեջ գտնվող ձևավոր տարրերը, նրանց կառուցվածքն ու ֆունկցիաները: Կարողանան զանազանել էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:
8.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2019 թվականի նոյեմբերի 26-ին << Կենսաբանություն>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում  Եղեգի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց բաց դաս 8-րդ դասարանում: Ուսումնական պարապմունքի սկզբում կատարվեց քարտային աշխատանք, որոնց մեջ ներառված հարցերը կազմված էին և՛ անցածից, և՛ հանձնարարված դասից : Աշակերտները ակտիվորեն պատասխանեցին հարցերին:  Նոր նյութի մատուցումն ուսուցչուհին կատարեց դասախոսությամբ՝ օգտագործելով <<Պրիզմայի>> մեթոդը, որպեսզի աշակերտները նույնպես ներգրավված լինեին նոր նյութի մատուցման մեջ: Դասի վերջում  հետադարձ կապի միջոցով ամփոփվեց դասանյութը, կատարվեց գնահատում և հանձնարարվեց տնային աշխատանք:
9.Կահավորվածությունը՝   լավ:
10. Ներկաները.   Տնօրեն՝  Ա. Հովհաննիսյան, առարկայական մեթոդմիավորման նախագահ՝ Ս. Սարգսյան, պատմության ուսուցչուհի՝ Գ. Էլչիբեկյան, մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Հ. Ազատյան, գրադարանավարուհի՝ Վ. Սիմոնյան, ծնող՝ Ա. Առաքելյան:






Комментариев нет:

Отправить комментарий