пятница, 24 февраля 2017 г.

Ընթերցման մրցույթ ,, Ռուսաց լեզու,, առարկայից

2017 թվականի փետրվարի 13-ին Եղեգի միջնակարգ դպրոցում <<Ռուսաց լեզու>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում տեղի ունեցավ ընթերցման մրցույթ, որին մասնակցում էին 7-12-րդ դասարանի աշակերտները:
Ուսուցչուհի Հ.Գրիգորյանը սկզբում սովորողների ուշադրությունը հրավիրեց գրատախտակին փակցրած աֆորիզմներին գրքի և ընթերցանության մասին:
Այնուհետև աշակերտներն ընթերցեցին ստեղծագործական հատվածներ տարբեր գրքերից:

Նախապես ձևավորված ժյուրին ներկայացրեց առավելագույն միավորներ հավաքած աշակերտին՝ Ս.Գրիգորյանին, ով տնօրեն Մ.Գանդալյանի կողմից արժանացավ պատվոգրի, իսկ ակտիվության համար պատվոգիր ստացավ 7-րդ դասարանի աշակերտ Ալեքս Պողոսյանը:






Комментариев нет:

Отправить комментарий