вторник, 20 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց խաղ-մրցույթ լոտոյի տեսքով






 1.Միջոցառման անվանումը՝   <<Ինչպես եմ հիշում տարեթվերը>> խորագրով՝ լոտոյի տեսքով   խաղ-մրցույթ:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝    15.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Ա.Առաքելյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Աշակերտների մոտ ամրապնդել <<Հայոց պատմություն>> առարկայի կարևոր և հիշարժան տարեթվերի իմացությունը և ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ՝ մասնավորապես ժամանակագրության տեսանկյունից:

6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Մրցույթին մասնակցում էին թվով 18 աշակերտ,որոնք հավասարապես և ըստ տարբեր դասարանների բաժանվել էին 3 թիմերի՝ Երվանդունիներ,Արտաշեսյաններ, Արշակունիներ: Թիմերից յուրաքանչյուրն  ուներ իր նշանաբանը: Մրցույթը կայացավ 3 փուլով:Յուրաքանչյուր փուլի համար նախատեսված էր 10 հարց և յուրաքանչյուր ճիշտ պատասխան ՝ այսինքն տարեթիվ գնահատվում էր մեկ միավոր: Ընդհանուր առմամբ՝30 հարց,30 միավոր: Ամեն թիմի սեղանին դրված էին 1-ին, 2-րդ,3-րդ փուլի լոտոյի քարտերը և դրանց համապատասխան լոտոները: Թիմերի մոտ կանգնած ուսուցիչները հսկում էին աշակերտներին և խաղաքարտից հեռացնում սխալ տարեթիվը:
7.Կահավորվածությունը՝     լավ:
 8.Միջոցառմանը մասնակցում էին      5-11-րդ      դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.       Նաիրա Մարկոսյանը, Էրիկ Սահակյանը, Դավիթը Առաքելյանը, Սամվելը Մելքոնյանը, Արայիկը  Գաբրիելյանը, Մարգարիտա Գևորգյանը :
10.Միջոցառման ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,դասղեկներ,աշակերտներ:


Комментариев нет:

Отправить комментарий