вторник, 27 января 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց Արտաշեսյաններ դաս միջոցառում

1.Միջոցառման անվանումը՝   <<Արտաշեսյաններ>> դաս միջոցառում:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     26.01.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Ա.Առաքելյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
Ամրապնդել ստացված գիտելիքները <<Արտաշեսյանների հարստությունը>> թեմայից դերային խաղի միջոցով: Հետաքրքրասիրություն առաջացնել առարկայի նկատմամբ: Հետաքրքիր տեղեկություններ իմանալ թագավորության ներկայացուցիչների կյանքի և գործունեության մասին:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացան որպես Արտաշեսյան դինաստիայի թագավորներ և բեմականացման միջոցով ներկայացրին իրենց գահակալման տարիների նշանավոր իրադարձությունները: Ինչպես նաև պատմության քարտեզի և պաստառի օգնությամբ ներկայացրեցին թագավորների կատարած արշավանքների ուղղությունները և նրանց հիմնած քաղաքները:Կային մեջբերված խոսքեր թագավորների մասին՝ Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունից>>:
7.Կահավորվածությունը՝     լավ:
8.Միջոցառմանը մասնակցում էին      5-6-րդ      դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.    Առաքելյան Դավիթը, Առաքելյան Էդիկը, Սահակյան Սիրանուշը, Գևորգյան Մարգարիտան, Գաբրիելյան Տիգրանը :
10.Միջոցառմանը ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,դասղեկներ,աշակերտներ:




Комментариев нет:

Отправить комментарий