пятница, 20 февраля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոց - << Տոն մայրենիի, տոն հայության, տոն սրբության >>

1.Միջոցառման անվանումը՝   << Տոն մայրենիի, տոն հայության, տոն սրբության >>:
2.Միջոցառման կատարման ժամկետը՝     20.02.2015թ.      
3.Միջոցառման   պատասխանատուն՝    հումանիտար մ/մ նախագահ՝ Ս.Ղազարյան
4. Միջոցառման  կազմակերպիչ /ներ/ ը՝   Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Ա.Մնացականյան
5.Միջոցառման նպատակ /ներ/ ը
. Խոսել ազգի ամենամեծ հարստության՝ մայրենիի անհրաժեշտության և հայեցի դաստիարակության մեջ ունեցած անգնահատելի նշանակության մասին:                                                                                            
. Կոչել բոլոր հայերին, որ խոսեն միայ գրական հայերեն և հավատարիմ մնան իրենց իսկ ինքնությանը:                                                                                                                                          . Աշակերտներից յուրաքանչյուրը իր գնահատմամբ արժևորի լեզվի դերն իր կյանքում:
6.Միջոցառման համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
Մայրենիի տոնից առաջ դպրոցի աշակերտները, բարձր գնահատելով մայրենին, մայրենի բառով գրել են աքրոստիկոսներ /ծայրակապ/: Նրանցից յուրաքանչյուրը հանդես եկավ մայրենի բառի մեկ տառով՝ կրելով համապատասխան թագը և հնչեցրեց իր ստեղծագործած բանաստեղծությունը: Աշակերտները ոգևորություն են ապրել, որ իրենք էլ կարող են հեղինակ դառնալ և բնութագրիչ խոսքեր ուղղել մայրենիին:
7.Կահավորվածությունը՝     գերազանց:
8.Միջոցառմանը մասնակցում էին       5-6-րդ  դասարանների աշակերտները:
9.Ակտիվ էին.       Առաքելյան Արմենը, Կարապետյան Բենիամինը, Սահակյան Սիրանուշը, Առաքելյան Դավիթը, Առաքելյան Էդիկը, Գաբրիելյան Տիգրանը, Գևորգյան Հրանտը և Գևորգյան Մարգարիտան :
10.Միջոցառմանը ներկաները.
Դպրոցի տնօրեն,ուսուցիչներ,աշակերտներ:


                                 

Комментариев нет:

Отправить комментарий