четверг, 26 февраля 2015 г.

Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ ,,Ես կարող եմ,, :

1. Օրվա իրադարձությունը՝    Խաղ-մրցույթ:
2. Անվանումը՝   <<Ես կարող եմ>>:
3. Կատարման ժամկետը՝    26.02.2015թ.      
4. Պատասխանատուն՝    տարրական մ/մ  նախագահ՝  Ա.Պողոսյան
5.Կազմակերպիչ /ներ/ ը՝   դասվարներ՝  Ա.Պողոսյան և  Ն.Համբարձումյան
6. Նպատակ /ներ/ ը
. Ամրապնդել մայրենի առարկայից ունեցած գիտելիքները:
. Զարգացնել բառապաշարի հարստացման նպատակով՝ բառակազմական գիտելիքներն օգտագործելու կարողությունները:
7. Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/.
1-4-րդ դասարանի աշակերտները հանդես եկան 2 թիմով՝ <<Այբ>> և <<Բեն>>: Մրցույթը անցկացվեց 3 փուլից, որտեղ ներառված էին լեզվական և տրամաբանական հարցեր: Խաղ-մրցույթի փուլերում ընդգրկված հարցերը և ճիշտ պատասխաները ցուցադրվում էին սալիկահադեսի միջոցով, որը տե-սանելի էր և′ մասնակիցներին, և′ ներկաներին: Մրցույթը բավականին  ուսանելի էր և հետաքրքիր: Հաղթող  ճանաչվեց <<Այբ>> թիմը և արժանացավ պատվոգրի, իսկ բոլոր մասնակիցները տնօրենի կողմից նվերներ ստացան:                                                                                                                              
 Տնօրեն՝ Մ.Գանդալյանը խաղ-մրցույթի վերջում հավելեց, որ այս մրցույթը առաջին թիմային աշխատանքն է տարրական դպրոցի աշակերտների համար, և հույս հայտնեց, որ հետագա մրցույթներում էլ ավելի ակտիվ կլինեն:
8.Կահավորվածությունը՝     լավ :
9.Մասնակցում էին    1-4-րդ   դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գոռ Ստեփանյանը, Գևորգ Գևորգյանը:
11. Ներկաները.
Դպրոցի տնօրեն՝Մ.Գանդալյանը,     ուսուցիչներ, աշակերտներ:



Комментариев нет:

Отправить комментарий