понедельник, 11 апреля 2016 г.

Ընթերցանության մրցույթ ,,Գիտելիքի մեծագույն աղբյուրը գիրքն Է,,

1.Օրվա իրադարձությունը՝  Ընթերցանության մրցույթ:
2.Անվանումը՝   << Գիտելիքի մեծագույն աղբյուրը  գիրքն է>> :
3.Կատարման ժակետը` 11.04. 2016թ:
4.Պատասխանատուն՝   տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
     5. Կազմակերպիչ /ներ/ը՝   դասվարներ՝ Անուշ Պողոսյան, Նարե Իսակյան:
     6.Նպատակ /ներ/ ը.
    .Զարգացնել աշակերտների ընթերցողական կարողությունները:
.Առաջացնել հետաքրքրություն , սեր դեպի գրքերի աշխարհը և ամրապնդել կապը գրադարանի   հետ:

     7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և               այլն/:
Եղեգի միջնակարգ դպրոցում ապրիլի 11-ին  << Մայրենի >> առարկայի  մակարդակի ուսումնասիրության  շրջանակներում անցկացվեց ընթերցանության մրցույթ ՝ 1-4-րդ դասարաններումՄինչ մրցույթը սկսելը  դասվար Անուշ Պողոսյանը կարևորեց, որ գիրքը ամեն մի  գիտելիքի  սկիզբն  ու  վերջն է  , յուրաքանչյուր գիտության  սկզբնակետը:Այնուհետև ներկայացրեց  մրցույթի կանոններըՄրցույթը բաղկացած էր 2 փուլից  .1-ին փուլում յուրաքանչյուր
աշակերտ ընթերցեց իր կողմից  նախօրոք ընտրված նյութը , իսկ 2-րդ փուլում նրան տրվեց  անծանոթ տեքստ: Հանձնաժողովի անդամները 1-ին փուլի արդյունքներից  ընտրեցին  լավագույն  ընթերցողներին  , ովքեր մասնակցեցին  2-րդ փուլին:Տնօրեն Մերի Գանդալյանը, ամփոփելով          2-րդ փուլի արդյունքները , հաղթող  ճանաչված 3 աշակերտի ՝ նարեկ Ավանեսյանին, Սամվել Սիմոնյանին և Արթուր Ոսկանյանին  խրախուսեց պատվոգրերով  և գրքերով: Վերջում  Մերի Գանդալյանը կոչ արեց  աշակերտներին  , որ շատ կարդան , սիրեն գիրքը , քանզի այն  տալիս է մեծ կյանքի  փորձ՝ բացելով նորանոր մտահորիզոններ:

8.Կահավորվածությունը՝  գերազանց:
9.Մասնակցում էին՝   1-4-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին.  Անի Գյուրջյանը, Անահիտ Գաբրիելյանը , Մարիանա Պողոսյանը  , Արթուր Ոսկանյանը,Նարեկ Ավանեսյանը,Էրիկ Գրիգորյանը  և Սամվել Սիմոնյանը:
11. Ներկաները.  Տնօրեն՝  Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան, ուսուցիչներ , ծնողներ  և աշակերտներ:

















Комментариев нет:

Отправить комментарий